Daily Archives: 12.11.2019

Հայ եկեղեցու դեմ պատերազմը մտել է վճռորոշ փուլ.168.am

168.am-ը  գրում է 2017թ․ մայիսի 10-ին ամերիկյան Pew Research Center հետազոտական ընկերությունը հրապարակեց մի ծավալուն հետազոտություն, որի արդյունքները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար կրոնը դարձել է առանձին անձանց ու ժողովուրդների ինքնագիտակցության կարևոր բաղադրիչներից մեկը և մեծ ազդեցություն է թողնում այդ երկրների ժողովուրդների ու հասարակությունների աշխարհաճանաչողության և աշխարհընկալման վրա։… Կարդալ ավելին »

Ադրբեջանցի բլոգերը խնդրեց Փաշինյանին նկարվել իր հետ

«Հրապարակ»-ը գրում է Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ կոնֆերանսին, որից հետո նա «վարպետաց դաս» ձևաչափով ելույթ ունեցավ Արցախի թեմայով: Ելույթից հետո, ինչպես արդեն հայտնել է   «Հրապարակ»-ը, ՀՀ վարչապետին հարց ուղղեց մի ադրբեջանցի, որը հետո ներկայացավ որպես անկախ բլոգեր: Հարցուպատասխանի ընթացքում նա նախ գրիչ նվիրեց Փաշինյանին, իսկ  վերջում էլ… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանին դատարան բերեցին սայլակով և արհեստական շնչառության սարքը միացրած

Գեներալ Մանվել Գրիգորյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ներկա է իր դեմ հարուցված քրեական գործով նիստին` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Պաշտպանները Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը սրվում է. նրան դատարան էին բերել սայլակով՝ արհեստական շնչառություն տվող սարքը միացրած: Կես ժամով նիստը հետաձգվեց՝ պայմանավորված Մանվել Գրիգորյանի… Կարդալ ավելին »

«Չկա օր, որ որևէ մեկը հրաժարական չտա կամ գործից չհանեն».Ավետ  Ավանեսով

Ուրեմն, չկա օր, որ որևէ մեկը հրաժարական չտա կամ գործից չհանեն։ Բառացիորեն ամեն օր մեկը հեռանում է այս իշխանությունից կամ հեռացնում են։ Սա հետաքրքիր դինամիկա է ու նաև ցուցիչ։ Ցուցիչ է այն մասին, որ իրականում քիչ թե շատ իրավիճակը հասկացող մարդիկ արդեն ներսից են գիտակցում, որ այս իշխանությունը դատապարտված է։ Այդ պատճառով հեռանում են։ Քանի… Կարդալ ավելին »

Մելինե Դալուզյանի պատճառով Հայաստանը զրկվել է օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից. Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար. analitik.am

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկել էր Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Մելինե Դալուզյանին: Դալուզյանի անալիզների վերստուգման արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել էին արգելված դեղամիջոցներ: Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականը 2020 թվականին պետք է մասնակցեր Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին: «Մելինե Դալուզյանի որակազրկման հետևանքով Հայաստանի ծանրամարտի հավաքականի թիմը չի կարող մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին»,-Analitik.am-ի… Կարդալ ավելին »

Իբրև փոխզիջում, կառաջարկվի դպրոցում անցնել «Կրոնի պատմություն». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված խմորը շարունակում է «ջուր» քաշել: Ակնհայտ է, որ իշխանությունները հստակ որոշում ունեն ձերբազատվել այդ առարկայից: Պատահական չէ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված, սորոսական պատգամավորներից մեկը դա համարեց արհեստականորեն ներմուծված առարկա: Չնայած ներկայումս հրամցվում է, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը կուսումնասիրվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում,… Կարդալ ավելին »

«Վարչապետը որևէ բան սխալ չի ասել». Վլադիմիր Կարապետյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի մալո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ «վարչապետն Արցախ է մեկնել ոչ թե ուղղաթիռով, այլ` ավտոմեքենայով»: Իսկ վարչապետի ընտանիքն ինչպե՞ս է մեկնել ու հետ վերադարձել։ «Այցը մասնավոր էր, եւ պետք է հարգել մարդու մասնավոր կյանքը»: Հաթերքի հետ կապված դիպվածը նույնպես ակտիվ քննարկվում էր… Կարդալ ավելին »

Վարչապետը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին. Նիկոլ Փաշինյանը համաժողովի գրադարանին է նվիրել հայկական գիրք

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը… Կարդալ ավելին »

4 միլիարդանոց անապացույց ստի մասին.yerevan.today

yerevan.today-ը գրում  է Ժամանակակից Հայաստանի ամենից արմատակալած ստերից մեկը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ահռելի կարողության, այսպես ասած՝ «4 միլիարդ դոլարի» լեգենդն է, ըստ էության՝ հորինվածքը: Սա շարքային փչոց չէ, ոչ էլ պարզապես սուտ, որի առաջին բարձրաձայնողներից մեկը Նիկոլ Փաշինյանն է եղել, իսկ հետո «փչան Թոդորոսների» համակարգված խումբը փոխանցումներով շրջանառել ու շրջանառել է՝ տարիներ շարունակ:… Կարդալ ավելին »

Ձեր «սուպերլեգիտիմությունը« մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք.Արմեն Աշոտյան

Սա պարզապես գրեմ ու անցնեմ առաջ, որ հետո չասեք, որ չեմ զգուշացրել: Վարչապետ և ԱԳ նախարար, հանկարծ չքննարկեք 5 շրջանների վերադարձը, առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման և անվտանգության հստակ և երաշխավորված միջոցառումների: Ոչ մի դեպքում: Ձեր «սուպերլեգիտիմությունը« մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք: Ժողովուրդը և մենք չենք ներելու, չենք ընդունելու և ընդվզելու ենք:… Կարդալ ավելին »