Ադրբեջանցի բլոգերը խնդրեց Փաշինյանին նկարվել իր հետ

«Հրապարակ»-ը գրում է

Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ կոնֆերանսին, որից հետո նա «վարպետաց դաս» ձևաչափով ելույթ ունեցավ Արցախի թեմայով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ելույթից հետո, ինչպես արդեն հայտնել է   «Հրապարակ»-ը, ՀՀ վարչապետին հարց ուղղեց մի ադրբեջանցի, որը հետո ներկայացավ որպես անկախ բլոգեր: Հարցուպատասխանի ընթացքում նա նախ գրիչ նվիրեց Փաշինյանին, իսկ  վերջում էլ մոտեցավ Հայաստանի վարչապետին ու խնդրեց լուսանկարվել նրա հետ:

Նիկոլ Փաշինյանն էլ չմերժեց ադրբեջանցի բլոգերին: Այդ ընթացքում նրանք նաև մի քանի բառ փոխանակվեցին, ապա հրաժեշտ տվեցին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով