Օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած գազելի «շոֆեռ» սալոնից դանակ, խանչալ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի

Այսօր ժամը 17:30-ին Երևանի Դավիթաշեն համայնքում երթուղայինի վարորդը փորձել է կտրել շուրջ մեկ ամիս առաջ Հայաստան վերադարձած դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը: Այս մասին տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքի էջից, որտեղ նա տեսանյութ է տեղադրել:

«Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգևորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետև օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած գազելի «շոֆեռ» սալոնից դանակ, խանչալ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս՝ կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում մանրամասնել է Արտյոմ Կարապետյանը՝ ոստիկանությանը կոչ անելով հետևողական լինել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով