Քիչ առաջ ականատես եղա մի զարհուրելի տեսարանի. դեգեներատների մի ստվար հատված հավաքված «խանդավառվում էին» դիակի շուրջ. Լիլիթ Կարապետյան

Լիլիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզապես ապշած եմ, թե դեգրադացման ինչ աստիճանի է հասել մեր ազգը… Ինչպես կարելի է սատանայական այս Հելոուին կոչված տոնը հերիք չի վերածել յուրատեսակ ԿՈՒԼՏԻ, մի բան էլ հռհռալու թեմա դարձնել մարդկային մահը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ առաջ ականատես եղա մի զարհուրելի տեսարանի, որի շուրջ դեգեներատների մի ստվար հատված հավաքված, բերանները բաց <<խանդավառվում էին>> դիակի շուրջ: Ամեն մանրուք հոյակապ կազմակերպված, ողբերգական ավտոպատահար՝ իրար մեջ մխրծված մեքենաներով, շուրջ բոլորը ապակու կտորներ, արյան լճակներ, ոստիկանների զոհի դին սավանով ծածկող ոստիկանների ոհմակ, <<վատացած>> հանգստացնող ընդունող կին, մի շարք Շամշյաններ, ժապավենով շրջափակված <<պատահարի վայր>>:

Աչքս մի ակնթարթ քցելով այդ տեսարանին և <<զոհին>>, սրտի տրոփյունով ինձ ներս քցեցի Երևան պլազա, ու ինչ տեսնեմ, ոտքիս տակ արյան գետ… Վախից սիրտս ավելի արագ սկսեց բաբախել…փորձում եմ ինձ հավաքել, ուշքի գալ, ընդառաջ գալիս է մի աղջիկ և ժպիտը դեմքին, իրենից գոհ ասում <<սարքած է այս ամենը>>…

Մարդ կա յուրաքանչյուր օր պայքարում է իր կյանքի համար, մարդ էլ կա ողբերգությունը վերածում թատրոնի…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարազմատիկ իրականություն և հրեշավոր մարդիկ…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով