ՓԱՌՔ ՄԵՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՓԱՌՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ԱՐՑԱԽԻՆ

Արցախյան ազատամարտի սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմեան  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առավոտ կանուխ, ժամը 5-ից մինչև երեկոյան ժամը 19 ,հունվար ամիս, 1993 թ. մի մեծ խմբով մտանք Քարվաճար` հետախուզության երկու ուղությունով …. ձույնը մինջև մեր ծունկին չէ ,այլ մինջև մեր գոտկատեղը: հասանք մեր գործողության թիրախին , բայց տղերքի վրա վիճակ չեր մնացել , այնքան էինք սառել ավտոմատների ապահովիչը չէինք կարող բացել, մատներս չէր աշխատում …. մեր հետևի դիրքերից GRAD պիտի աշխատեր հակառակորդի թիրախների, նշանակետի վրա`թուրքական այն երկու գյուղերի վրա որտեղից հայկական բնակավայրերի վրա գնդակոծում էին …. այդ օրերին ամեն ինչ չէ, որ այս օրերի նման էր …. առաջին արկը ընկավ ռադիոկապով ասեցինք.( այսքան վեր, այսքան վար, այսքան աջ ու ձախ. մեկ էլ սխալմամբ մենք ստացանք ընկերական հարվածը `երեք զոհ, հինգ վիրավոր) ….. կյանքիս ամենադժվար օրերից մեկն էր …. մի խոսքվ ձախողված օպերացիա,
վերադարձին տղերքից ոտքերի սառեցման պատճարով քանի հոգու ոտքերի մատները հեռացռեցին …. մնացածը չեմ պատմելու ….

ՓԱՌՔ ՄԵՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՓԱՌՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ԱՐՑԱԽԻՆ:

Հ.Գ մի բան էր հիշեցի …բանի տեղ մի դրեք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով