«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

«ՎԵՏՕ» շարժումը բազմիցս նշել է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթել է օտարերկրյա գործակալական ցանցը և թիրախավորել պետության համար կենսական բոլոր ոլորտները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջերս ուսանողների ու երիտասարդների շրջանում բարձրացված դժգոհության ալիքն այս պահին առկա միակ խնդիրը չէ։ Փաստացի պետությունում ստեղծվել է իրավիճակ, երբ սորոսականներն, ըստ էության, պատանդ են վերցրել երկրի վարչապետին և ստիպում են շարժվել իրենց օրակարգի համաձայն՝ հետևողականորեն քանդելով պետության հիմնասյուն հանդիսացող ինստիտուտները։ Ուստի մեր պահանջն է օր առաջ ազատել վարչապետին այդ պատանդառությունից:

Հաշվի առնելով այս ամենը՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։00-ին բողոքի ցույց է իրականացնելու Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով