Ոչխարախոզը.Անդրանիկ Թևանյան

Երբ իրար են հանդիպում «ռայոնի» վայրի խոզը և տնական ու հպարտ խոզը, ստացվում է հունգարական մանգալիցա տեսակի կենդանին, որին պայմանականորեն կարելի է ոչխարախոզ անվանել։

Ոչխարախոզ, քանզի իր մեջ հա՛մ խոզություն կա, հա՛մ ոչխարի արտաքին, հա՛մ խոզերին ներհատուկ հայացք, հա՛մ ոչխարներին բնորոշ քայլվածք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասում են, որ սրա միսը շատ համեղ է, քանզի սեքսուալ հեղափոխության արդյունք հանդիսացող այս կենդանին ուտում և մարսում է ամեն ինչ, ցրտադիմացկուն է ու կարող է փողոցներում մնալով կյանքն անցկացնել։

Մանգալիցաները լինում են տարբեր գույների՝ սև, սպիտակ, կարմիր, խայտաբղետ։ Բայց հիմնականում սրանք սպիտակ են՝ կեղտոտ մռութով, ոչխարի բուրդը գլխներին ու ռիսկով (չուզեցա գրել՝ դուխով)։

Հեղափոխության հետևանք այս կենդանու մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://givotniymir.ru/vengerskaya-mangalica-svinya-opisan…/

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով