«Շիլափլավ»՝ «սուպերնախարարություններում». փոխնախարարը մի բան է ասում, նախարարը՝ լրիվ հակառակը. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններից ու նախարարությունների միավորումից հետո, այսպես կոչված, «սուպերնախարարություններում» իսկական խառնաշփոթ է սկսվել, քանի որ ոլորտի պատասխանատուներն ու նախարարությունների աշխատակիցները չեն կարողանում հասկանալ նախարարությունների ճյուղերի բուն ֆունկցիաները՝ ամեն ինչ խառնվել է իրար։

Նախ՝ նախարարները, որոնց ենթակայության տակ են հայտնվել նեղ «սպեցիֆիկա» ունեցող բնագավառներ, ընդհանրապես պատկերացում չունեն այնտեղ առկա խնդիրների եւ դրանց լուծման տարբերակների մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ, համապատասխան ոլորտի պատասխանատու տեղակալներն իրենց հերթին չեն կարողանում լուծել հարցերը եւ նախարարին հանգամանալից բացատրել վիճակը։

Թերթն այս առիթով զրուցել է նաեւ սուպերնախարարություններից մեկի ստաժավոր մի աշխատակցի հետ, որը նշել է, թե տարբեր ոլորտների միաձուլումն իրականում զուտ ձեւական բնույթ է կրում, քանի որ իրականում իրենց նախարարության ներսում դրանք շարունակում են կառավարվել առանձին-առանձին, ինչն իր հերթին հաճախ հանգեցնում է անհարմար վիճակների՝ ոլորտի փոխնախարարը մի բան է ասում, նախարարը՝ լրիվ հակառակը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով