Շատ մի մտածեք, ուղղակի հիշեք Վահե Ավետյանի հայտնի միջադեպը

Մեկ Հայաստան կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը  գրում է

Պատկերացրեք 2014թ. Վայոց ձորի մարզում մարզպետի օգնականի և նրա ընկերների կողմից դաժան ծեծի է ենթարկվում ու մահամերձ վիճակի է հասցվում ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ։

Միջադեպին ներկա գտնված տուժողի ընկերները պնդում են, որ խմբակային ծեծին մասնակցել է նաև ՀՀԿ-ական մարզպետը։

Քրեական գործը քննող քննչական մարմինը պարզում է, որ մարզպետը ներկա չի եղել և չի մասնակցել ծեծին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խնդրում եմ ինձ ասեք, թե ինչպե՞ս սրան կարձագանքեր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Եվ կարո՞ղ եք մոտավորապես գուշակել, թե ինչպես իրենց կպահեին «քաղաքացիական հասարակության» արժեհամակարգային «նվիրյալներն» ու փողոցային վարձու ակտիվիստները։

Շատ մի մտածեք, ուղղակի հիշեք Վահե Ավետյանի հայտնի միջադեպը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդեն ասել եմ ու կրկին պնդում եմ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կառույցներ չեն եղել և հիմա էլ չկան։

Հ.Գ. Փոխգնդապետ Արա Մխիթարյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով