Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը պետք է գիտակցի, որ մտավորականների հետ չի կարող երկխոսել, եթե չի կարողանում պահպանել բարեկրթության տարրական կանոնները

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն  Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, որում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպմանը ԵՊՀ դասախոսների հետ։ Գրառման մեջ ասվում է.

«Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը մտավորականների չի կարող երկխոսել, եթե չի կարողանում պահպանել բարեկրթության տարրական կանոնները։

Սուպերնախարարի պաշտոն վարող պարոն Հարությունյանը պետք է գիտակցի, որ դիմացը սերունդներ կրթած, կոպեկներով դասախոսական աշխատանք վարող, հայագիտության գիտելիքը կրող և փոխանցող մարդիկ են, որոնց հետ երկխոսելիս պարտավոր է գոնե բարեկրթության տարրական կանոնները պահպանել: Պարոն սուպերնախարարը պարտավոր է գիտակցել, որ երկրում չկա այլ մտավորականություն, որ եղածներին «զորացրի», իր ուզածներին բերի: Պարոն սուպերնախարարը պարտավոր է գիտակցել, որ իր հետ քայլածների և իրեն ծափահարողների շարքերում չկան դասախոսներ, որ եղած դասախոսներին աշխատանքից ազատի և քայլածներին դասախոս նշանակի:

Պարոն սուպերնախարարը պետք է գիտակցի, որ նույնիսկ սովետական տոտալիտար համակարգի բյուրոկրատիան է հարգալից վերաբերմունք ունեցել մտավորականության հանդեպ, և նույնիսկ սովետական տոտալիտար համակարգը չի կարողացել իրեն ենթարկել մտավորականությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե պարոն սուպերնախարարը ցանկանում է երկխոսել, ապա պարտավոր է տարրական հարգանք ցուցաբերել իր երբեմնի գործընկերների հանդեպ: Առանց հարգանքի երկխոսություն չկա: Ագրեսիվ հակադարձումները, հեգնանքը, ամեն գնով սեփական ճիշտն առաջ տանելու մարտավարությունն ու քրեական գործերով սպառնալը երկխոսության լավագույն տարբերակը չեն, առավել ևս` երբ խոսքը վերաբերում է ակադեմիական շրջանակներին: Եվ, ինչ խոսք` համբերություն եմ մաղթում համալսարանականներին: Բարդ շրջան է, բայց սա էլ կանցնի…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով