Նիկոլ Փաշինյանի սանձարձակ բառապաշարը ու ասֆալտին փռելու կոչերը ուղիղ սպառնալիք էին այս անգամ ԱԺ պատգամավորներին և ուղիղ ԱԺ-ին

Երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դահլիճում ներկա պատգամավորների վարքագիծն ինձ համար անհասկանալի էր։ Խոսքը վերաբերում է բոլոր խմբակցությունների ներկա պատգամավորներին։

Նիկոլ Փաշինյանի սանձարձակ բառապաշարը ու ասֆալտին փռելու կոչերը ուղիղ սպառնալիք էին այս անգամ ԱԺ պատգամավորներին և ուղիղ ԱԺ-ին։
Կուժ քեզ եմ ասում կուլա դու լսիր տարբերակով, մարդը ԱԺ ամբիոնից ուղղակի հասկացնում էր՝ հենց մեկիդ մտքով այլակարծություն արտահայտել անցնի միանգամից կհայտնվեք ծեփվողների ու փռվողների շարքերում։
Իսկ իր համար «кнопка» սեղմողներից ընդգծված դժգոհ էր, քանի որ հանդգնել էին տապալել Արարատ Միրզոյանի սահուն մուտքը Անվտանգության խորհուրդ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ճիշտը ձայնի իրավունքից զրկելու հոդվածը փնտրելն էր։ Տեսնես գտա՞վ։
Ազգային ժողովի նախագահի մակարդակ եմ ասել, է՜…

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով