Նիկոլ Փաշինյանի միակ զենքը, իսկապես, 24 ժ. կյանք ունեցող «Երկիր-ՀԺ» կոնցեպտն է

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր   էջում  գրում  է.

Նիկոլ Փաշինյանը 2018 թ. սահմանադրական հեղաշրջումից հետո ասում էր, որ Արցախի անունից պիտի բանակցի միայն Արցախը, և ինքը լիազորված չէ բանակցելու Արցախի փոխարեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ ասում էր` արցախյան հարցում հենց լինի մի այնպիսի լուծում, որն իր պատկերացմամբ կբավարարի հայկական կողմերի շահերը, կբերի-կներկայացնի ժողովրդին` հանրաքվե, քննարկումներ և այլն (ուշադրություն դարձրեք` արդեն ենթագիտակցորեն վախենում է իր սիրած հանրահավաք բառից): Բայց ինչպե՞ս: Բա ո՞ւր մնաց Արցախի մասնակցությունը. Արցախն, ախր, դեռ չի մասնակցում բանակցություններին, ինչպես խոստացել էիր: Իր իսկ բառերով ասած` դու ո՞վ ես, որ Արցախի փոխարեն կարգավորման փաթեթ բանակցես:

Նիկոլ Փաշինյանի միակ զենքը, իսկապես, 24 ժ. կյանք ունեցող «Երկիր-ՀԺ» կոնցեպտն է: Նրա երազած Հայաստանում մարդկանց հիշողությունը իր խմբագրած օրաթերթի ռիթմով 24 ժ. այն կողմ չի անցնում: Ումն անցնում է` «սև» է, «ժողովրդի թշնամի», «հակահեղափոխական» և այլն: Վավեր է այն, ինչ ասվել-գրվել է վերջին 24 ժ. ընթացքում: Ուստիև, նրա քաղաքական հիմնական հակառակորդը նրա ընդդիմախոսները չեն, ՍԴ-ն ու ԶԼՄ-ները չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից ու ինչպես համոզել է իր ձայնազրկված ու պատանդ առնված թիմակիցներին: Նրա ամենազորեղ հակառակորդն իրականությունն է` 24 ժ. երկար ձգվող մարդկային հիշողությունը, փաստերն ու խոսքերը համադրելու, գործողությունները վերլուծելու մարդկային կարողությունն ու պարզ տրամաբանությունը:

Թե իր կարճ խելքով ում և ինչու է փորձում անխելքի տեղ դնել Նիկոլը, ժամանակը՝ դատավոր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով