Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի հարևանությամբ բարեկարգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգեր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից պետք է ժամանեն ոստիկանության ծառայողները:

Հիվանդանոցի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիի առջև խոսել, ասում էին, որ այս հատվածը սովետական տարիներին եղել է գերեզմաններ և, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիվանդանոցի անձնակազմը նշված հատվածում կապիտալ փոխում է նաև էլեկտրասնուցման եռաֆազ մալուխները, քանի որ սովետական տարիներին եղած մալուխները կարելի է համարել «դարն ապրած»:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով