«Մենք Պետություն ենք, ոչ թե գաղութ».Գևորգ Գևորգյան

Հայ ժողովրդի պատմություն և հայոց լեզու առարկաները պետք է պարտադիր լինեն Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերում:

Մենք Պետություն ենք, ոչ թե գաղութ, մենք ազգային արմատների ամրությամբ պահում ենք նաև մեր անվտանգությունը, շրջապատված լինելով թշնամի պետություններով՝ Թուրքիա և Ադրբեջան: Հայագիտական առարկաների նկատմամբ իշխանության բացասական վերաբերմունքը ազգայինի մերժման, պետականության հիմքերի թուլացման, թուրք-ադրբեջանական հայատյաց քաղաքականության տրամաբանության տիրույթում են: Մեր մտավորականությունը, ազգային գործիչներն ու ուժերը՝ միասնականորեն պետք է պաշտպան կանգնեն հանրակրթական հաստատություններում և բուհերում հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի, հայոց պատմության դասավանդմանը, սա պայքար է ազգայինի և անսեռ, անդեմ քաոսի միջև:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով