ՀՅԴ-ն պատրաստվում է «շախ և մատ» անել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ երիտասարդական միության պայքարն ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, թեւակոխում է եզրափակիչ փուլ:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ խնդրով որոշել են լրջագույնս զբաղվել ՀՅԴ առանցքային դեմքերը, ընդ որում՝ իրենց քայլերը համաձայնեցնելով սփյուռքյան ՀՅԴ կառույցների ղեկավարների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ այդմ, այժմ քննարկվում են առաջիկայում Ա. Հարությունյանին «շախ եւ մատ» անելու հնարավոր տարբերակները, որից հետո կամ նա հոժարակամ կհեռանա, կամ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի մի հարմար պատրվակով հրաժարվել իր «սուպեր» նախարարից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով