Հեղափոխական փարիսեցիություն.Անդրանիկ Թևանյան


Մի կողմից խրախուսում է կամ առնվազն չի խոչընդոտում Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Գարեգին Բ–ի դեմ քարոզչական ու այլ բնույթի արշավները, իսկ մյուս կողմից նույն եկեղեցու ներկայացուցիչներին հրավիրում է ապօրինաբար զավթած առանձնատունն օրհնելու։

Հեղափոխական փարիսեցիությունը հենց սա է որ կա։ Աթեիզմի ծառաների վերջին հանգրվանը, փաստորեն, հավատքի դուռն է։

Պաշտպանյալն, անշուշտ, այդպես չէր ուզենա, որ լիներ, բայց բնությունն իրենն անում է և նրա աչքերին չարքեր են երևում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետապնդողից նա վերածվել է հետապնդվողի և պաշտպանություն է փնտրում մետաֆիզիկական հարթություններում։

Պաշտպանյալն, ըստ ամենայնի, առանձնատան պատերը քերել էր, որպեսզի «ժուչոկ» գտնի։ Հիմա օրհնել է տալիս «ռեմոնտը», որպեսզի չարքերը չհետապնդեն իրեն։ Բայց երբ միտքդ զբաղված է բացառապես նյութականով ու դու տրվում ես երկրային գայթակղություններին, ապա ի վերջո դառնում ես Գոգոլի Բաշմաչկինը, որի գլխին փորձանք բերեց նոր «շինելը»։

Պաշտպանյալի հոգու խորքում Կաֆկայի նկարագրած կերպարանափոխությունն է տեղի ունենում։ Դերային կոնֆլիկտը մշտական լարվածության մեջ է պահում նրան։ Դեղերն ու սեանսերն այստեղ անօգուտ են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա ոչ թե երկու «ես»–երի սինթեզն է դարձել, այլ սեփական «ես»–երից փախչողը։

Պաշտպանյալը հրաշքների աշխարհում հայտնված «Ալիսան» է, որը գիտի, որ գոյություն ունի ժամացույց, որի սլաքները երբ հայտնի պահին երեք անգամ ղողանջել տան, կառքը դդումի կվերածվի։ Դա է պատճառը, որ նա շտապում է։ Շտապում է ու վախենում։ Վախենում է ու ագրեսիվանում։ Ագրեսիվանում է ու սխալվում։ Սխալվում է ու կպարտվի։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով