Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից. Արման Ղուկասյան

Նոյեմբերի 20-ին Երևանում «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Այսօրվա Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հիմնական խնդիրները» կլոր սեղան-քննարկումը:

Ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը իր խոսքի մեջ նշեց, որ քննարկումը այս թեմայի շուրջ միշտ էլ կարևոր է եղել, բայց այժմ ավելի անհրաժեշտ է դառել՝ կապված բուհերում հայոց լեզվի, գրականության և պատմության առարկաների ոչ պարտադիր ուսուցման հարցի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արման Ղուկասյանը ասաց. «Կրթության և գիտության նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից և փոխարենը ներկայացնի հանրությանը, թե ինչպես է ուժաղացնելու հայոց լեզվի, գրականության և պատմության առարկաները դպրոցներում, անցել է բուհերին և այդ առարկաները ոչ պարտադիր է սարքում»:

Բանախոսը նկատեց, որ պետք է լինեին լայն քննարկումներ այդ հարցի շուրջ, բայց նախարարությունը ընդհանրապես հաշվի չի առել հանրության կարծիքը, ինչը շատ տարօրինակ է:

Ղուկասյանն ընդգծեց. «Նման կարևոր հարցեր չեն կարող միանձյա որոշվել, քանի որ դա կապված է ամբողջ ազգի ճակատագրի հետ: Խոսքը գնում է սերունդների կրթության մասին և նման որոշումները սեպ են խրում իշխանություն-հասարակություն հարաբերությունների մեջ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակումբի փորձագետն ասաց, որ իրենց քննարկման մեջ փորձել են ներգրավել բոլոր շրջանակներին՝ դասախոսներին, ուսանողներին և փորձագետներին, որպեսզի քննարկման բովանդակությունը լինի բազմակողմանի:

Մեկ այլ բանախոս՝ ԵՊՀ դասախոս, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն ասաց. «Երկրի գրագետ հատվածը, որ ստանում է ֆունդամենտալ կրթություն և վաղը պետք է դառնա երկրի ինտելեկտուալ դեմքը, պետք է հմտորեն տիրապետի հայերենին, ռուսերենին և անգլերենին»:

Բանախոսը նշեց, որ հայերը բնականից շնորհ ունեն լեզու սովորելու:

Սաֆարյանը ընդգծեց.  «Ես որպես ԵՊՀ դոցենտ ասում եմ, մեր ուսանողներից շատ-շատերը դիմում, ինքնակենսագրություն ռուսերեն, հայերեն և նույնիսկ անգլերեն լեզվով գրել չգիտեն»:

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև այլ բուհերի դասախոսներ, ուսանողներ և փորձագետներ:

Արման Ղուկասյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով