«Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մերժվել էր իմքայլականների կողմից ներկայացված Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Իսկ մինչ այդ էլ մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Սարգսյանի թեկնածությունը: Եվ չնայած այս մերժումներին` խորհրդարանի կողմից ՀՊ նոր անդամի հարցը պետք է մինչեւ դեկտեմբեր լուծվի, քանի որ հենց այդ ժամանակ է լրանում Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը: Սակայն դատելով ներկա իրավիճակից` հարցը հանգուցալուծելը բարդ է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այլեւս հակված չէ թեկնածու ներկայացնել, իսկ ԲՀԿ-ն էլ ի սկզբանե էր հայտարարել այս գործընթացին չմասնակցելու մասին: Այսինքն` թեկնածու առաջադրելու բեռը կրկին «Իմ քայլ»-ի ուսերին է: Մենք նաեւ տեղեկացանք, որ հանձնաժողովի կողմից մերժված թեկնածուն եղել է պատգամավոր Արփի Դավոյանի մտերիմը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով