Երեկ երկարատև ծանր հանգստից վերադարձավ Սուպեր քաղաքագլուխը

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ երկարատև ծանր հանգստից վերադարձավ Սուպեր քաղաքագլուխը`իբրև անհանգստացած քաղաքի խնդիրներով:

Իր նիստը սկսեց թե այն մեքենաները,որոնք զբաղվում են առևտրով նրանք շրջիկ չեն համարվում,իյա իրո՞ք,նոր հեծանիվ բացահայտվեց,իսկ բոլոր երևանցիները կարծում էին թե դրանք շրջիկ են:Պարոն կարգին քաղաքագլուխ,քեզ 80% քվե չեն տվել,որ դու բացահայտված փաստեր արձանագրես,քո անտարբեր լինելուդ պատճառով Երևան քաղաքի կենտրոնը դարձրել ես աֆրիկյան խուլ գյուղ:Այ ոչ բարով քաղաքի ղեկավար դու արդեն մեկ տարուց ավել է ինչ «հեղափոխական» քաղաքագլուխ ես բա ու՞ր են նախընտրական խոստումներդ,Գյումրից Երևան կատարած քայլերդ:

Այս նույն Սուպեռ քաղաքապետը,ասում է,որ աղբի տեսակավորման փորձնական ծրագիր է սկսել:Այդ ամենի փոխարեն դուք մաքրեք մեր Երևանի փողոցներն ու մայթերը,բակերն ու այգիները,ամիսներով նեխած աղբը թափեք նոր տեսակավորեք կամ այդ ի՞նչն եք տեսակավորելու,երբ ամենն աղբի մեջ է:Սա փորձ է արվում կրկին հարգելի´ Երևանցի քեզ նորից խաբելու համար:Ամեն օր մարդիկ աշխատանքի գնալուց,երեխաներին դպրոց,մանկապարտեզ ճանապարհելուց,նրանց ճանապարհի ուղղեկիցը դառնում է աղբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանե´ք ձեր այդ թավշյա գլխարկները,հետ եկեք իրական կյանք,և ընդունեք այն փաստը,որ դուք տապալվել եք:
Վրաստանից ի՞նչ կա,վերջը հյուրանոցի ծախսերը հարևան վրացիներն էին փոխանցել,թե՞ ոնց ասաց խնչած ունեցող մամլո խոսնակը`Երևանի բյուջեից էր փոխանցվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով