«Երբ կոնվենցիան վավերացնենք՝ երկու համասեռամոլ գնալու են իրենց սերը «սրբագործեն» ԶԱԳՍ-ում». Գևորգ Պետրոսյան

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար անընդունելի է, որ Ազգային ժողովում փակ ձևաչափով է ընթացել Ստամբուլյան կովենցիային նվիրված քննարկումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չգիտեմ, թե ինչու են այդպես որոշել, ճիշտ կլիներ, որ ժողովուրդը տեսներ, թե իր կողմից ընտրված մարդիկ ինչպես են ներկայացնում այդ խնդիրը: Ամենայն հարգանքով Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերների հանդեպ, բայց նրանք որևէ համոզիչ փաստարկ չներկայացրեցին, թե ինչու մենք պետք է վավերացնենք այդ կոնվենցիան: Մենք գործընկերներով հիմնականում բարձրաձայնեցինք հետևյալ հարցը, թե ՀՀ օրենսդրության այդ ո՞ր նորմն է բացակայում ընտանեկան և ընդհանրապես բռնությունները պատժելու հարցում, որ դրա բացակայությունը կարող է լրացվել բացառապես կոնվենցիայով: Որևէ պատասխան չհնչեց: Նաև հարցրել եմ, թե ունե՞ն վիճակագրություն, գոնե մեկ դեպք Հայաստանում, որ ենթադրյալ բռնության ենթարկված կինը դիմել է Ոստիկանություն, և քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բռնության համար պատասխանատվության ենթարկելու նորմի բացակայության պատճառով՝ դարձյալ պատասխան չհնչեց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:

«Ասել եմ, հիմա ըստ Ձեզ՝ կոնվենցիայում «սեռ» ասելով՝ նկատի ունեք տարբե՞ր սեռեր, թե՞ նույն սեռի մարդկանց, որևէ ձայն չեղավ: Սա նշանակում է, որ, երբ կոնվենցիան վավերացնենք՝ երկու համասեռամոլ գնալու են իրենց սերը «սրբագործեն» ԶԱԳՍ-ում, իսկ եթե հանկարծ այդ մարմինը մերժի նրանց ամուսնության գրանցումը, վազելու են վարչական դատարան՝ ԶԱԳՍ-ի անգործությունը վիճարկելու պահանջով»,- շեշտեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով