Եկեղեցականները Փաշինյանի առջև դնելու են «հայ եկեղեցու պատմության» հարցը. «կան նաև կոմֆորմիստներ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գերագույն հոգեւոր խորհուրդը երկու օր շարունակ նիստ հրավիրելուց հետո կհանդիպի երկրի առաջին դեմքերին` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, շաբաթ օրը` նախագահ Արմեն Սարգսյանին:

Հիշեցնենք, որ նախարար դառնալու հենց առաջին օրվանից Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «եկեղեցու պատմություն» առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրից, սակայն հանդիպելով հասարակական հակազդեցությանը՝ առժամանակ «լռեցրին» հարցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հիմա, ի վերջո, ԿԳՄՍ-ն որոշում է կայացրել, որ այդ առարկան հանվում է դպրոցական ծրագրերից, ներառվում հայոց պատմության ծրագրի մեջ: Արդյոք հոգեւոր խորհրդի երկօրյա քննարկումների առարկան եղե՞լ է հայ առաքելական եկեղեցու պատմության նկատմամբ իշխանությունների մոտեցումը։

«Ոչ, հոգեւոր խորհրդի երկօրյա նիստերի ընթացքում չենք քննարկել այդ հարցը, որոշել ենք հարցն այսօր ուղղել Փաշինյանին ու Միրզոյանին, թե ինչու եւ ինչպես կարելի է նման բան։ Չնայած` կարող է եւ չուղղենք, չլսենք իրենց, որովհետեւ խորհրդում առկա է պնդումը, որ հարցը միանշանակ պետք է դնել` առանց իրենց կարծիքը լսելու, որ հերիք ու բոլ եղավ, մենք դեմ ենք, եւ անթույլատրելի, հակաառաքելական է նման քայլը։ Չնայած խորհրդի կազմում այլ տեսակետ էլ կա, կան նաեւ կոմֆորմիստներ, որ գտնում են` կարելի է եւ այդպես»,- ասաց հոգեւոր խորհրդի մեր աղբյուրը:

Աշխարհականների՞, թե՞ հոգեւորականների թվում են նրանք։ «Աշխարհականներ են՝ ՀՀՇ-ական իշխանությունների հետ ջերմ կապերի մեջ եղած»: Իսկ Վեհափա՞ռը։ «Վեհափառն իրեն անաչառ է պահում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով