Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տիգրան Վարդանյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նախ մի բարի և անվճար խորհուրդ՝ գոնե ճիշտ ժամանակին ձեր դեղերը խմեք:

…Հույսը, կեղծ խոստումները, Նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվող վենդետտան և Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ տարվող շարունակական ատելության սերմանումը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

‼️ Հույսը և կեղծ խոստումները‼️

Պրն. Փաշինյան, այն հույսը և հավատը, որը դուք արթնացրել էիք մեր քաղաքացիների մոտ, օր օրի մարում է: Համաձայն եմ, դեռ կան մարդիկ ովքեր ձեզ հավատում են, բայց ձեր քայլերը տեսնելով, դա էլ է ժամանակի խնդիր, բայց մի՞թե արդար է:
Մի՞թե արդար է, որ «թալանված» երկրում նախարարը ստանա 1.500.000 դրամ աշխատավարձ, իսկ աղքատության շեմը լինի 30% և ավելին: Մի՞թե արդար է 20.000.000 դրամ տրամադրել մեզ համար խորթ կինոֆիլմ նկարելու համար, երբ պետության գլխին սև ամպեր է կուտակվել, մի՞թե արդար է լինել կեղծավոր և ստախոս, երբ հազարավոր քաղաքացիներ ձեզ վստահության քվե տվեցին: Մի՞թե արդար է «թալանված» երկրում ահռելի գումար տրամադրել նոր ինքնաթիռի և մեքենայի համար:
Դուք կեղծ խոստումներով, կեղծ օրակարգերով, կեղծ ապրելաձևով եկաք իշխանության: Դուք ձախողել եք ամեն ինչ, դուք ստեցիք նայելով մարդկանց աչքերի մեջ:
Եվ ուրեմն Պրն. Փաշինյան, դուք, ներողություն իհարկե, բայց էժանագին ստախոս եք:

‼️ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ‼️

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միլանյան ելույթում Դուք հաստատեցիք, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է:
Պրն. Փաշինյան, դուք հայտարարում եք, որ 1996թ. Հայաստանի բոլոր ղեկավարները չարիք են եղել, որովհետև առանց ժողովդրի վստահության տիրացել են իշխանությանը:
Ձեր ասածից ակնհայտ է դառնում, որ սահմանդրական կարգը տապալվել է 1996թ.՝ Ձեր քաղաքական հոր, վաղեմի ծանոթ, ձեր քաղաքական իդեալ՝ Լևոն Տեր Պետրոսյանի օրոք: Լավ, բա էդ դեպքում ինչի՞ է կալանքի տակ գտնվում 1998թ. Նախագահ Ռ. Քոչարյանը, իսկ ու՞ր է նա՝ Լևոն Տեր Պետրոսյանը, ի դեպ նրա հետ և պատգամավոր Անդոն Քոչարյան, դեսպան Ալիկը և մնացածը, օգնականդ՝ Վլադիմիրը:
Այս ամենը տեսնելով՝ ավելի ակնհայտ է դառնում, որ Նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է և ենթարկվում է վենդետտայի:
Եվ ուրեմն պրն. Փաշինյան, ներողություն իհարկե, բայց դուք նման եք մի երեխայի, ով մանկության տարիներին հեծանիվ չունենալու համար մեղադրում է բոլորին, բացի իրենից:

‼️ Սերժ Սարգսյանը ‼️

Նախ, երբ ասում եք, որ Սարգսյանի ընտանիքը կոռումպացված է, դուք ձեր գլուխը պատին եք տվել:
Երբ լկտիաբար ասում եք, որ նա հողեր էր ետ տալիս, էլի ձեր գլուխը պատին եք տվել, երբ ասում եք, որ երկիրը թալանել է, ուրեմն ապացուցեք, եթե ոչ ապա ձեր գլուխը էլի պատին եք տվել:

Մեր իշխանությունը բազմաթիվ սխալներ է թույլ տվել և նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում հայտարարեց, որ մենք մեր մեղքի բաժինը ունենք, բայց պրն. Փաշինյան դուք հնարավորություն եք ունեցել կարմիր գիծ քաշել և Հայաստանը էլ ավելի լավ երկիր դարձնեք, բայց դուք սկսեցիք խնդիրներ ստեղծելուց՝ ատելության մթնոլորտ ստեղծելուց: Հեռու չգնանք՝ մինչդեռ Միլանում ձեզ հայտարարում էիք Հիսուս Քրիստոս և Վատիկանի «պադվալներում» մարդկանց էիք փնտրում, Սերժ Սարգսյանը հակադարձում էր Բաքվին, բայց դա ձեզ դուր չեկավ և հրամայեցիք ձեր մանկլավիկներին հակադարձել Նախագահ Սարգսյանին: Դուք կառչած եք մի աթոռից, որը նա զիջեց առանց արյուն թափելու, որովհետև պետական շահը նրա համար առաջնային էր: Մինչդեռ դուք գումարներ եք հատկացնում ձեր վոյաժների և «կայֆերի» համար, Սերժը Իսկանդեռ էր գնում Հայաստանը և Արցախը պաշտպանելու համար:
Եվ ուրեմն պրն. Փաշինյան, Ալիևին կիրթ համարել և ընկնել ԼՂՀ ինքապաշտպանական մարտերը ղեկավարած Սերժ Սարգսյանի ետևից, առնվազն անբարոյականություն է:

Այս ամենը, երբ ձեզ հասնի, ապա սա էլ ձեր ականջին օղ կանեք՝ հատուցման ժամանակը գալու է, և կեցցե՛ այն Հայաստանը, որը գալու է ձեզանից հետո: Եվ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք այդ Հայաստանում:

Հ.Գ. Երկու Նախագահ հաղթել են թուրքին և ձեզ էլ են հաղթելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով