Այս խումբը, որը Սորոսի գրասենյակի, ԿԳՄՍ նախարարի ֆասով «բռնելու, կծելու, գզելու» հրամանները կատարողներն են

 

«Բաց հասարակության հիմնադրամների»՝ Սորոսի հայաստանյան գրասենյակի գրանտառու, նրանց պատվերով վճարովի դասադուլներ, քննարկումներ, հացադուլներ, ցույցեր, պիկետներ, զանազան այլ ակցիաներ իրականացնող «Ռեստարտ» ուսանողական խմբի սորոսի վաստակները, որոնք հիմա էլ «Հայոց լեզու», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցումը հանելու ջատագովներից և առաջամարտիկներից են, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի դեմ բողոքի ակցիաներ իրականացնող երիտասարդներին մեղադրում են ծախված լինելու մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս խումբը, որը Սորոսի գրասենյակի, ԿԳՄՍ նախարարի ֆասով «բռնելու, կծելու, գզելու» հրամանները կատարողներն են, որոնք 20.000 դոլարով վարձատրվելով ամեն ինչ արեցին հեղաշրջման ընթացքում դասադուլներ, ցույցեր կազմակերպելու, փողոցներ փակելու և ԵՊՀ նախկին ռեկտորին պաշտոնանկ անելու համար, համարձակվում են այս երիտասարդներին մեղադրել 5000 դրամով վարձատրվելու մեջ: Ճիշտ են ասում, որ «Ամեն մեկն իր արշինով է չափում»…

Ինչևէ, ցավալին այն է, որ այս սորոսի վաստակները վայելում են իշխանությունների հովանավորությունը, իրենց հանցագործ արարքի համար անպատիժ վայելում են ազատությունը, նույնիսկ հանրապետությունից չբացակայելու ստորագրության պայմաններում անարգել հատում սահմանը և որպես դեսանտ նետվում օգնության Վրաստանի սորոսական ակտիվիստներին:

Իրոք որ, այս իշխանությունների կողմից երկակի ստանդարտների կիրառումն ու նման՝ ինչպես նաև զինյալ ահաբեկիչ խմբերին լկտիացնելը սահմաններ չի ճանաչում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Ըստ օդում համառորեն կախված լուրերի «Ռեստարտ» խումբը Սորոսի գրասենյակից՝ բոլորովին վերջերս, ստացել է 5000 ոչ թե դրամ, այլ դոլար…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով