Այսօր սկանդալային հերոսը՝ «սուպեր նախարար» Արայիկ Հարությունյանն է

Արդեն տևական ժամանակ է կառավարության մի շարք անդամներ հայտնվել են սկանդալի կենտրոնում:Այսօր սկանդալային հերոսը՝ «սուպեր նախարար» Արայիկ Հարությունյանն է:

Նրա «անդաստիարակ» պահվածքի պատճառով երկրի վարչապետը փորձեց շտկել իրավիճակը,որը սակայն ունեցավ հակառակ ազդեցություն: Հիմա,հարգելիներս հարցը ուղղում եմ Ձեզ,ո՞վ է Արայիկ Հարությունյանին նշանակել այդ պաշտոնին:Ո՞վ է սորոսական թևի պաշտոնյաների հովանավորը:Այսօր այս խելացի հայի գենով ուսանողներին վախեցնում են,որ եթե այսպես շարունակվի բացականեր կստանան և կհեռացվեն բուհից:Հիմա հարց՝2018 թ-ին, երբ բոլոր ուսանողներին և նույնիսկ անչափահաս աշակերտներին հանում էին դասադուլի,ոչ ոք չէր ասում «չի կարելի»:Դեռ ավելին,հայտարարում էին,որ կլրացնեն դասերը:Մեկ ու կես տարվա ընթացքում այս «սուպեր նախարարը» հասցրել է այնքան սկանդալներ ստեղծել համակարգում,որ արդեն ուսանողների համբերության բաժակը լցվել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշենք ԵՊՀ-ի ռեկտորի հետ կապված սկանդալը,ԵՊՏՀ-ի ռեկտորի հետ կապված սկանդալը,տրանսգենդերների իրավունքների պաշտպանությունը:«ԱՅԲ» կրթահամալիրի հետ կապված աղմուկը,Մել Դալուզյանի հետ կապված աղմուկը`իմիջալյոց այստեղ պետք է ասեմ,որ հենց այդ Մել Դալուզյանի պատճառով 2020թ.-ի Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից Հայաստանը զրկվել է:Ամբողջը ֆարս է՝նման Դալուզյանի չեմպիոն լինելուն և նրան նվիրված ֆիլմին:

Այս ամբողջը ազգակործան կառավարության ձեռքի թեթև հպումն է: Այսօր կառավարության ցանկացած քայլ ապազգային է,օտարածին,որոնք ղեկավարվում է հոգևոր հոր կողմից,ով հանդիսանում է չգիտես ինչ արտաքին ուժերի կողմից դրածո մարդ:Այո իշխանությունը վերարտադրել է իր հոգևոր հոր քաղաքական գիծը՝ազգադավ: Եվ ուրեմն, այդ իսկ պատճառով պետք է ոչ միայն պահանջել «սուպեր նախարար»-ի հրաժարականը այլ նաև ամբողջ կառավարության:

Մենք հայերս՝ովքեր ունեն հոգևոր,մտային և գենետիկական հատկանիշներ,երբեք չեն կարող խառնվել անկիրթ, անբարո ամբոխին:Եկեք համակարգվենք,համախմբվենք և վերջ տանք այս ազգակործան,ազգադավ ֆարսին:Այս ամենը նման է մի չարորակ ուռուցքի,որը գնալով տարածվում է օրգանիզմում այստեղ-այնտեղ՝տարածելով իր մետաստազները:Ա՛զգ, եկեք առողջանանք,ազատվենք այդ վտանգավոր,չարորակ ուռուցքից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով