Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հայաստանների արժեհամակարգերի մասին.Արտյոմ Խաչատրյան

Երեկ կյանքից հեռացավ Գոհար Վարդանյանը՝ լեգենդար խորհրդային հետախույզ, լեգենդար Գևորգ Վարդանյանի կինը: Վարդանյան զույգի կատարած աշխատանքի և մեծ տերության անվտանգության ապահովման գործում ներդրման մասին որևէ մեկը ստույգ բան չի կարող ասել, կարելի է ասել միայն, որ այդ ներդրումն ահռելի է:

Թողնենք Թեհրան 43-ի օպերացիան, մի փաստի վրա ուշադրություն դարձնենք. 2012-ին ՌԴ վարչապետ Պուտինն անձամբ հողին հանձնեց Գևորգ Վարդանյանին, այն դեպքում, երբ վարչապետ Պուտինը չմասնակցեց ՌԴ նախկին վարչապետ Գայդարի անգամ հոգեհանգստին: Այս ամենը խոսում է այն մասին, որ իրոք Վարդանյանների ներդրումն ու գործը տիեզերական էին և առ այսօր գաղտնազերծման ենթակա չեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թվում է, թե յուրաքանչյուր երկրում պետք է պարծենան նման հայրենակիցներով: Ճիշտ է թվում, եթե խոսքը նորմալ երկրի մասին է, բայց մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ իշխում է գրանտակեր հանրույթը, որի համար Գոհար Վարդանյանն ընդամենը «էնկավեդեշնիկ» կամ «չեկիստ» է: Այն, որ Գոհար Վարդանյանն ամուսնու հետ պայքարել է նաև գրանտակեր և արևմտամետ հանրույթի համար, սրանց չի հետաքրքրում, քանզի թե՛ ՆԿՎԴ-ն, թե՛ ՎՉԿ-ն սրանց համար հակալիբերալ, հակաարևմտյան երևույթներ են:
Ինչևէ, ցավակցական ուղերձով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, Փաշինյան Նիկոլը՝ ոչ: Եվ սա հատկանշական է: Փաշինյան Նիկոլը չի համարում Հայաստանը Ռուսական կայսրության և Խորհրդային Միության անքակտելի մաս և ժառանգորդ ու իրավահաջորդ, ժողովրդի վարչապետը հոգու խորքում Հայաստանը համարում է ամերիկյան պետդեպարտամենտի մասնաճյուղ, քանի որ դա է արևմտամետ հանրույթի երկնագույն երազանքը, և քանի որ հենց ամերիկյան դեսպանն է նրան այստեղ վարչապետ նշանակել: Եվ Փաշինյանի կեցվածքն ինքնին բնական է՝ նրան խորթ են Գոհար Վարդանյանն ու նրա գործը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի:

Սա է արժեհամակարգերի տարբերությունը: Ամերիկացիների պարտադրած և Փաշինյան Նիկոլի ներդրած արժեհամակարգը խորթ է հայ ժողովրդին, բացառությամբ գրանտակեր հանրույթի: Ցավալին այն է, որ մենք պայքար էլ չենք տեսնում Նոր Հայաստանի արժեհամակարգի դեմ, խոսքը լուրջ պայքարի մասին է: Եվ եթե հաջողվեց վերացնել իսկական արժեհամակարգը, ապա կարելի կլինի փաստել, որ այևս հայ ժողովուրդ չկա, կան ընդամենը հայկական ազգանուններով մարդիկ, որոնց արքետիպը բարսեղյան լևոնն է ու ահարոնյան լառան:

Չպետք է թույլ տալ գործը հասնի դրան, հայ ժողովուրդը հազարամյակներ չի տառապել ու գոյատևել, որ այսօր ամերիկյան դեսպանի ու գրանտակերների շնորհիվ դադարի գոյություն ունենալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով