Աղմկահարույց նախագիծն ԱԺ օրակարգում չկա. Ինչ է լինելու ուժային կառույցներում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնները «քաղաքացիականացնելու» աղմկահարույց նախագիծը ներառված չէ այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։ Խոսքն այն նախագծի մասին է, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին:

Այսինքն՝ այլեւս պարտադիր չի լինելու, որ այս պատասխանատու պաշտոններում նշանակվեն համակարգից համապատասխան փորձառությամբ՝ ստաժով ու կոչումով պաշտոնյաներ, այլ կարող են նշանակվել 25 տարին լրացած այն անձինք, որոնք 4 տարի Հայաստանում մշտական բնակության տեղեկանք կներկայացնեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 22-ին իշխող խմբակցությունն անսպասելի մերժեց առաջին ընթերցում անցած նախագիծը՝ երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարվեց, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն «վերադառնում» է առաջին ընթերցման դիրքերին, իսկ դա նշանակում է, որ պատգամավորները երկշաբաթյա ժամկետ են ունենալու՝ վերջնական որոշում կայացնելու համար՝ ընդունո՞ւմ են այն, թե՞ ոչ, եւ այդ ընթացքում կարող են առաջարկներ ներկայացնել։

Ժամկետը լրացել է, սակայն որոշում եւ առաջարկներ դեռեւս չկան։ Երեկ ԼՀԿ-ական պատգամավորները մեզ խոստացան այսօր ճշտել եւ ասել՝ արդյոք երկշաբաթյա ժամկետը պարտադի՞ր է, թե՞ հնարավոր է էլի հետաձգել։ Հիշեցնենք՝ օրինագծի հեղինակը «Լուսավոր Հայաստանն» է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով