Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. «Իմ քայլը»-ի պատգամավորը` իր օրենսդրական նախաձեռնության մասին

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով իր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:

Նա նշեց, թե 2005 թվականից մինչ օրս ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել չծառայել, գտնվել արտերկրում և զինապարտության տարիքը` 27 տարին, լրանալուց հետո վերադառնալ հայրենիք, կատարել վճարումները և պատասխանատվության չենթարկվել: «Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի շուտ, քան կլրանա նրանց 27 տարին և վճարել 10 միլիոն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով»,-ասաց պատգամավորը` ընդգծելով, թե համոզված է` շատ քաղաքացիներ կգնան այդ քայլին, կվճարեն այդ 10 միլիոն դրամը, և ՀՀ զինված ուժերն այդպիսով կուժեղանա:

Նա նշեց այն խմբերը, որոնք կկարողանան օգտվել այս օրենքից` արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներ, անձինք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց զավակները ծառայեն.

«Ինչ են անում նրանք, մինչև զորակոչի տարիքի լրանալը արտագաղթում են Հայաստանից, հաճախ` ընտանիքներով: 27 տարին լրանալուց հետո են վերադառնում, այդ ժամանակ հնարավորություն ունեն վճարել առավելագույնը 3.6 միլիոն դրամ և չծառայել»,-ասաց նա, ապա ներկայացրեց իր առաջարկը:

«Մենք ՀՀ ենք վերադարձնելու մեր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են գալ Հայաստան, բայց քրեական պատասխանատվության չենթարկվելու կամ չծառայելու հանգամանքով պայմանավորված` դեռևս չեն գալիս, կստեղծվեն աշխատատեղեր զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության տեսքով, և մեր բանակը կհամալրվի ֆինանսական միջոցներով»,-ասաց նա:

Վերջինս նշեց` հայոց բանակի զինծառայողների 70 %-ը ծխում է, և նախագիծը կարող է օգտակար լինել նաև դրա դեմ պայքարին: «Ես առաջարկում եմ, որ այդ 10 միլիոն դրամի կեսով ներգրավվեն պայմանագրային զինծառայողներ, մյուս մասով կառուցել նոր մարզասրահներ բոլոր զորամասերում և մեր ԶՈՒ-ում ծառայող զինծառայողներին խրախուսել զբաղվել սպորտով, ինչի արդյունքում կքչանա նաև ծխող զինծառայողների թիվը, և կունենանք ավելի մարտունակ բանակ»,-պարզաբանեց նա:

Դիտարկմանը` չի՞ բացառում, որ օրենքից կօգտվեն հանրապետության ներսում ֆինանսապես ապահով մարդիկ ու իրենց երեխաներին կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից, Սարգսյանն արձագանքեց, որ «ունևորներից», այսինքն` 10 միլիոն դրամ ունեցող քաղաքացիներից շատերն այս պահին գտնվում են արտերկրում և պատրաստ են վերադառնալ. «Ես պատրաստ եմ նրանց տալ այս հնարավորությունը, այլապես նրանք այս քայլին չեն դիմում»:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է պնդել, որ ՀՀ-ում բնակվող քաղաքացիներին օրենքը չի անդրադառնում, պատգամավորը նշեց`վերաբերում է, բայց հիմնական թիրախը Սփյուռքի մեր հայրենակիցներն են: «Այստեղ բնակվող հարուստ քաղաքացիները նույնպես խուսափում են բանակում ծառայելուց՝ մեկնելով Հայաստանից: Ես ասում եմ՝ տանք հնարավորություն չլքել Հայաստանը»,-ասաց նա` նշելով նաև, որ մեկ ամիս ծառայած քաղաքացիներն էլ են ստանալու զինգրքույկ:

Հարցին` պատերազմական իրավիճակում ինչպե՞ս է պատկերացնում զորահավաքը, Սարգսյանն ասաց. «Այն քաղաքացին, ով խուսափել է կամ խուսափելու է ծառայությունից, միևնույն է, չի վերադառնում: Նրան հայրենիք բերելով՝ տալիս ենք ծառայելու հնարավորություն, նա ընդգրկվում  է պահեստազորում ու զորահավաքի կամ պատերազմի դեպքում պարտավորվում է ներկայանալ, հակառակ դեպքում՝ հետապնդվում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»:

Պատգամավորը նշեց, որ նախագծի վերաբերյալ դեռևս քննարկումներ չի ունեցել պաշտպանության նախարարի հետ, այլ պաշտոնյաների հետ քննարկումներ եղել են:

Նա նշեց, թե օրենքի նախագիծն ուղղված է հենց Պաշտպանության նախարարության ուժեղացմանն ու դիրքերում քաղաքացիների թվի աճին, դիտարկմանն էլ, թե ԶՈՒ որակն է ընկնելու, ասաց, թե իր կարծիքով` ճիշտ հակառակն է:

Աղբյուրը՝ Tert.am

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով