Պահանջում ենք օր առաջ ազատվել գործող քաղաքապետից.Միշա  Գալուստյան

Միշա  Գալուստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Համաձայն պաշտոնական տվյալների, Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեյում հրատապ լուծում պահանջող ծախսերի համար առաջարկվել է 355 միլիոն դրամ գումար։ Այս տարվա քաղաքային բյուջեում, որը ըստ մեր հեղափոխական քայլառաստների ընդունվել էր«կոռումպացված» Տարոն Մարգարյանի գլխավորած թիմի կողմից, այս հոդվածով ծախսերը նախատեսվել էին 30 միլիոն։

Իսկ ինչ՞ն է փոխվել «հեղափոխության» հետ:Ին՞չ նոր հրատապ հարցեր են առաջ եկել, կամ ին՞չ նախադեպ է գրանցվել, որ այս ծախսը ավելացվել է 12 ԱՆԳԱՄ։ Պարոն Փաշինյան, աջ ու ձախ խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարից, միգուցե ստուգեք այս տեղեկությունը? Եթե քաղաքապետարանը կոնկրետ ծրագրեր ունի, թող կոնկրետ անվանական կետ մտցնեն բյուջեում։ Սա ին՞չ մշուշոտ հոդված է, որի տակ կարելի է «սղղացնել»բազմաթիվ ծախսեր:

Բավական չէ ամպագոռգոռ, խիստ անհրաժեշտ կամ այլ դատարկ պիտակների ներքո փոշիացնեք պետական և համայնքային բյուջեները?

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պահանջում ենք օր առաջ ազատվել գործող քաղաքապետից։ Հնարավոր է, որ նա լավ դերասան է, բայց մայրաքաղաքը «կարգին հաղորդման»նկարահանման տաղավարը չէ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով