Ազգային արժեքը տվյալ ազգի պատմությունն է

Ազգային արժեքը տվյալ ազգի պատմությունն է, անցած ճանապարհը, որի մեջ ներառվում են կրոնը, մշակույթը, հասարակական ու քաղաքական կյանքը: Տարիների ընթացքում ձևավորվում են արժեքներ, որոնք ժամանակի հետ կերտում են պատմությունը, ինչի արդյունքում մեր գիտակցության մեջ ստանում ենք ազգային արժեքների համակարգման ընդհանուր պատկեր: Ազգի համար ամենակարևորը ազգային միասնությունն է: Ազգային ինքնագիտակցությունը, գաղափարները և արժեքները տարբերակելուց առաջ պետք է հասկանանք, թե ինչով է դրսևորվում անհատ-ազգ հարաբերությունը:

Մի պարզ օրինակ բերեմ: Եթե ընտանիքը հարուստ է, ապահովված այդ ընտանիքում չի կարող մեկը լինել շատ ունևոր, մյուսը՝ աղքատ կամ եթե ընտանիքի անդամներից մեկը դժբախտ է, ապա մյուսները չեն կարող իրենց երջանիկ զգալ:
Փոխհարաբերությունների այս մոդելը պետք է գործի նաև ազգի ծավալով: Մինչդեռ այսօր ամեն քայլափոխի նկատում ես, որ մարդիկ անտեսում են ազգային արժեքը,մտածում են միայն իրենց սեփական գրպանի և իրենց ամբիցիաների մասին: Այսօր քայլարածները պետական մակարդակով սևեռվել են նորը կառուցելու գաղափարի վրա և չեն կարողանում գնահատել հինը, այսինքն այն ամենը, ինչ ունենք:

Մեր ավանդույթները պարզապես կարիք ունեն պահպանման, դրանք քարոզում են մարդասիրություն, հյուրընկալություն, ավանդապաշտություն և համամարդկային այլ բարձր գաղափարներ: Յուրաքանչյուրս պետք է ազգայինը դարձնենք մեզ համար կենսակերպ: Այսօր այս հարցում սխալվել են անհատները, հասարակության առանձին խմբեր, բայց ոչ ժողովուրդը: Յուրաքանչյուր ժողովուրդ ընտրության իրավունք ունի, ու եթե նույնիսկ այդ ընտրությունը կործանարար է, դա նրա ընտրությունն է:

Մեր կառավարման ապարատում մեխանիզմներ կառուցելիս պետական այրերը պետք է հաշվի առնեն ազգային արժեքները, որոնք վերածվում են կառավարման արժեքների, որոնց միջոցով շրջանառվում է ազգային էներգիան: Իսկ ազգային էներգիան վերջին 1,5 տարում միմիայն բացակայում է և ոչ մի դրական արդյունք չի տրվել հայ ազգին, բացի պառակտելուց և թշնամություն սերմանելուց:

Մեր հասարակությունում ցանկացած կառավարման մոդել դատապարտված է ձախողման, եթե հաշվի չեն առնվում ազգային արժեքները: Կոչ եմ անում համախմբվելու, գնահատելու և արժեվորելու այն ամենը, ինչ ունենք, մեր ազգայինը թանկ ժառանգություն է, որը պարտավոր ենք պահել անբասիր:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի (ադրբեջանցի) զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

20.01.2020

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

18.01.2020

Ուզում եմ հասկանալ, Կուտոյանի մահվան առիթով հռճվանք ապրողներին ո՞վ է դաստիարակել

18.01.2020

Իշխանությունը ապօրինի բռնազավթած տեր և տիկին անփառունակները,որոնք սպառնալիքի և շանտաժի միջոցով եկան իշխանություն և հիմնադրեցին ԽՈՒԼԻԳԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

21.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...