Daily Archives: 25.10.2019

«Լուսավոր Հայաստանի ներկայացրած օրինագիծը,նույնիսկ հակապետական Իմ Քայլը դաշինքը չուզեցավ դրան կողմ քվեարկել».Կարեն Վարդանյան

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանը գրում  է «Լուսավոր Հայաստանի ներկայացրած օրինագիծը ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու մասին այն աստիճանի անհեթեթ ու պետականաքանդ էր, որ նույնիսկ հակապետական Իմ Քայլը դաշինքը չուզեցավ դրան կողմ քվեարկել: Դե տեսեք, որ վատից վատն էլ կա: Ախր երբ չակերտավոր ընդդիմադիրները ձգտում են առավելագույնս քծնել ու սիրաշահել իշխանություններին, այդ քծնանքն էլ… Կարդալ ավելին »

Հայաստանի և Արցախի միջև գործող հեռախոսային ծառայությունների վճարները կնվազեցվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թերթը տեղեկացավ, որ կապի օպերատորները Հայաստանի եւ Արցախի միջեւ գործող հեռախոսային ծառայությունների վճարները կնվազեցնեն: 2020 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի աստիճանաբար կնվազեցվի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության եւ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները` 2025 թվականի հունվարի մեկից հետո այն սահմանելով 5 դրամ/րոպե: Տեղեկացնենք… Կարդալ ավելին »

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ 0, 0, 0.Արմեն Աշոտյան

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ 0, 0, 0 Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ակտիվ այցերի մեջ է: Օրինակ, հոկտեմբերի 15-ին նա ելույթ է ունեցոլ Բելգրադում կայացած Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում: Ձեր կարծիքով, իր ծավալուն ելույթում Հայաստանի խորհրդարանի խոսնակը քանի՞ անգամ է անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ: Երեկ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների… Կարդալ ավելին »

«Ի վերջո, այդ առանձնատունը Նիկոլ Փաշինյանը հետը չի տանելու, էդ մեր երկրի վարչապետինն է». Վարազդատ Կարապետյան. «Հրապարակ»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ով ամիսներ առաջ բարոյական չէր համարում, որ մարզպետները կարող են իրենք իրենց պարգեւավճար տալ, այսօր՝ նախարարների աշխատավարձերը պարգեւավճարների հաշվին կրկնապատկելու փաստը ողջունում է. «Ես այն ժամանակ ասել եմ, որ բարոյական հարթության վրա, իհարկե, չենք կարող թույլ տալ, որ մարդն իրեն պարգեւատրելու հնարավորություն ունենա, իսկ նախարարների պարագայում վարչապետի, ըստ էության՝ կառավարության որոշումով… Կարդալ ավելին »

Ականապատված Հայաստանն ու մեր անելիքը.Անդրանիկ Թևանյան

Անկախությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտն ու պետական կառավարման համակարգն ականապատվել են։ Այդ ականներն են. 1. Ուշացած և նոմենկլատուրային սեփականաշնորհումը, որը դրեց կլանաօլիգարխիկ համակարգի հիմքը (Հայաստանում մշտապես առկա է սեփականության լեգիտիմության ճգնաժամ և սեփականության վերաբաշխման սցենար, իսկ դրանք քաղաքական պայքարը ցնցումային են դարձնում)։ 2. 1995–ի խորհրդարանական ընտրություններից սկիզբ առած (իշխանության յուրացում) ու 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ… Կարդալ ավելին »

Փակ նիստ. ՔՊ-ականներին խիստ նկատողություն է տրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ` ԱԺ նիստերի ավարտից անմիջապես հետո, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապել են ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ խմբակցության դռնփակ նիստ են անցկացրել: Թերթը տեղեկացավ, որ նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նաեւ քննարկվել են կարգապահական, մասնավորապես` խմբակցության նիստերից բացակայելու հարցը: Բանն այն է, որ վերջերս 88 հոգանոց խմբակցությունից նիստերին մասնակցում… Կարդալ ավելին »

«Նի­կոլ Փա­շի­նյա­նը խա­բել է ժո­ղովր­դին». Սամվել Ֆարմանյան. «Իրատես»

Նախ­կին պատ­գա­մա­վոր Սամվել Ֆարմանյանը, Նի­կոլ Փա­շի­նյա­նին հա­մա­րե­լով ան­կան­խա­տե­սե­լի ու ան­կա­յուն, իր մտա­հո­գու­թյուն­ներն է հայտ­նում ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի շուրջ։ Ներկայացնում ենք հատվածներ «Իրատես» թերթին Ս. Ֆարմանյանի տված հարցազրույցից. -Հա­յաս­տա­նում, ըստ Ձեզ, իշ­խա­նու­թյան ո­րա­կը փոխ­վե՞լ է, իշ­խա­նու­թյունն ինչ­պես խոս­տա­ցել էր, ա­զատ­վե՞լ է կո­ռում­պաց­ված չի­նով­նիկ­նե­րից, բյու­ջեն թա­լա­նող պաշ­տո­նյա­նե­րից։ Եվ ընդ­հան­րա­պես, Ձեր դի­տարկ­մամբ՝ ի՞նչ ար­ժեք­նե­րի կրող է… Կարդալ ավելին »