Daily Archives: 18.10.2019

Մանրամասներ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի քննարկումներից․ ինչ է ասել վարչապետի խորհրդականը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հյուրընկալել էր ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին: Նա Ապրիլյան պատերազմի շրջանում Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետն էր, հետո դարձավ Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը, իսկ իշխանափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Նշենք, որ թեեւ նիստը դռնփակ էր, այնուամենայնիվ «Ժողովուրդ» թերթին… Կարդալ ավելին »

«Սասնա ծռերը» քարտ բլա՞նշ են ստացել վարչապետի կողմից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի սկզբին Փաշինյանի հետ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ակտիվ քննարկումների եւ քննադատությունների ալիք բարձրացրեց, սակայն Փաշինյանը այնպես ներկայացրեց իրավիճակը, կարծես թե իր եւ «Սասնա ծռերի» հարաբերությունների ջերմացումը բնականոն երեւույթ է: Եվ երբ նայում ենք քաղաքական զարգացումների տրամաբանությանը, ապա տպավորություն է առաջանում, որ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից հետո «ծռերը» քարտ բլանշ են… Կարդալ ավելին »

«Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում». Արա Բաբլոյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցել (իշխանություն յուրացնելը): Այս գործով, ըստ ամենայնի, մեղադրանք կառաջադրվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, քանի որ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել դատախազին՝ հայտնելով, որ Թովմասյանը խախտել է Սահմանադրության 95-րդ հոդվածը եւ պատգամավորական… Կարդալ ավելին »

Վարչապետի եղբորորդու գործով վճիռը հրապարակվեց․ ինչ պատիժ սահմանվեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարած անձի գործով վճիռը հրապարակվեց: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, թե ինչ պատիժ սահմանվեց դատարանի կողմից պատմական անուն ունեցող ամբաստանյալ Հունան Ավետիսյանի նկատմամբ, որ վերջինս թալանել էր ՀՀ վարչապետի եղբորորդու մեքենան: Հիշեցննեք, որ Հունան Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել… Կարդալ ավելին »

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կրճատելու երթուղու չվացուցակի ժամային տարբերությունները. Սոս Ավետիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 16-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում աշխատանքային հանդիպում ենք ունեցել Երևան-Արարատ երթուղին սպասարկող «Լիգա» ՍՊԸ տնօրինության հետ։ Տարիներ շարունակ քաղաքացիներին մտահոգող տրանսպորտային այս լրջագույն խնդրի լուծման տարբերակներն արդեն ի հայտ են գալիս։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կրճատելու երթուղու չվացուցակի ժամային… Կարդալ ավելին »