30 տարի ընթերցողի հետ. նշվեց «Իրավունք» թերթի 30 ամյակը. hayrenater.totalh.net-ի անդրադարձը

Հայկական տպագիր մամուլն ունի տարիների պատմություն: Այսօր էլ ընթերցողի սեղանին են դրված բազմաթիվ ու տարրաբնույթ թերթեր,որոնք զանազան թեմաներով ներկայանում են ընթերցողին: Յուրաքանչյուր թերթ ունի իր տեսանկյունն ու կարծիքը թե քաղաքական և թե մշակութային, ինչպես նաև հասարակական թեմաների ընտրության ու ներկայացման հարցերում: Նշված պարբերականների շարքին է պատկանում Սահմանադրական Իրավունք միություն կուսակացության պաշտոնաթերթը՝ «Իրավունքը»: Այստեղ ընթերցողը կգտնի բազմաթիվ հարցերի պատասխաններ ու կծանոթանա տարբեր մտավորականների հայացքների ու մհագությունների հետ:

«Իրավունք» թերթի առաջին համարը լույս է տեսել 1989 թվականի օգոստոսի 11-ին 300 տպաքանակով: Թերթի գլխավոր խմբագիրն է Հովհաննես Գալաջյանն, ով իր անշահախնդիր անձնակազմի ու աշխատողների հետ ջանքեր չի խնայում բավարարելու խստապահանջ ընթերցողի ցանկությունների՝ տպագրելով տարրաբնույթ հոդվածներ պարբերականում: Այս տարի թերթը հոկտեմբերի 12-ին հանդիսավոր նշեց հիմնադրման 30 ամյակը՝ շուրջը համախմբելով տարբեր քաղաքական,հասարակական, մշակութային գործիչների:Միջոցառմանն աջակցել էին մի շարք տեղական կազմակերպություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջոցառումը վարում էին սիրված դերասաններից Սուրեն Առուստամյանն ու «Իրավունք» թերթի մշակութային բաժնի պատասխանատու Լիլիթ Եղիազարյանն, ովքեր անմոռաց պահեր պարգևեցին հյուրերին: Միջոցառման ընթացքում ողջույնի ու երաժշտական ելույթներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն ու հրատարակչության մասի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանը, երգիչներ Մելքոն Գրիգորյանը, Սեդրակ ՊապոյանըԱրմեն Դովլաթյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Շուշան Պետրոսյանը եւ Մադլեն Ասրյանը, ՀՀ-ում Բելոռուսի, Ղազախստանի դեսպաններ Իգոր Նազարուկն ու Տիմուր Ուրազաեւը, Ռուսաստանի Դաշնության փոխդեսպան Ալեքսեյ Սինեգուբովը, ղրիմաբնակ ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը, գեղեցիկ պարային համարներով ելույթ ունեցան Կարին ազգագրական  երգի ու պարի ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան) և այլք:

Միջոցառման ընթացքում Լիլիթ Եղիազարյանն ընթերցեց Հայաստանի Կոմպոզիտորների ու Թատերական գործիչների միության նախագահներ Արամ Սաթյանի ու Հակոբ Ղազանչյանի ուղերձները: Թերթի 30 ամյակի, ինչպես նաև հայկական մշակույթի, մասնավորապես հայ թատերարվեստը պատշաճ ներկայացնելու համար Լիլիթ Եղիազարյանը պարգևատրվեց ՀՀ Թատերական գործիչների շնորհակալագրով:

Միջոցառումն ամփոփեց Սահմանադրական Իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն, ով ներկայացնելով թերթի անցած ուղին ու հետագա գործունեությունն իր երախտիքի խոսքերն ուղղեց բոլորին՝ հույս հայտնելով,որ թերթը կշարունակի իր գործունեությունը՝ ընթերցողին ներկայացնելով նորանոր ու հետաքրքիր հոդվածներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գարիկ Ավետիսյան

hayrenater.totalh.net

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով