Փաշինյանների ընտանիքն արդեն ապրում է նոր առանձնատանը. վարչապետը «լայվ» կմտնի՞ այնտեղից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանների ընտանիքն արդեն ապրում է նոր հիմնանորոգված առանձնատանը։ Մենք օրեր առաջ գրել էինք, որ կառավարական ամառանոցների տարածքում՝ Կոնդում բուռն շինարարություն է ընթանում։ Մեր տեղեկություններով, հիմնանորոգվում էր այն առանձնատունը, որտեղ վերջին տարիներին ապրել է Սերժ Սարգսյանը։

Փաշինյանների ընտանիքը որոշել էր փոխել առանձնատունը՝ քանի որ հինը չէին հավանում, իսկ Սերժ Սարգսյանի ապրած շենքում առանց հիմնանորոգման չեն ցանկացել ապրել, համարելով, որ այն բավարար բարեկեցիկ չէ եւ հին տիրոջ աուրան է թեւածում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով