Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 27-ին հարգանքի տուրք չմատուցեց․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել ո՛չ Եռաբլուր պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելությամբ, ո՛չ էլ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ԱԺ բակի հուշակոթողին այցելությամբ: Թե ինչու, փորձեցինք պարզել Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից:

Խոսնակ Մուսինյանը կարճ հաստատեց. «Այո, չի գնացել, չի գնացել, այդքան բան»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, սակայն, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության լիդերն էր համարվում, պարտաճանաչ այցելում էր՝ հարգանքի տուրք մատուցելով, իր գաղափարական հավատարմությունն ի ցույց դնելով:

Հիմա դեռևս քաղաքական շահաբաժիններն այս հարցում հստակ բյուրեղացած չեն, ու Տեր-Պետրոսյանն իր այդ հավատարմությունն ասպարեզ բերելու հիմքերը թերևս դեռ չունի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով