Տեսակը՝ լաքեյ. Էդիկ Անդրեասյան

Այս օրերին քիչ չեն քննարկումները, թե ինչո՞ւ հենց Արման Բաբաջանյանին և ոչ թե «Իմ քայլի» որևէ պատգամավորի գործուղեցին Նաիրի Հունանյանի մոտ: Ասեմ: Նախ՝ իմքայլականները հիմնականում դեբիլ են, իսկ ով էլ դեբիլ չէ՝ ցռան է մի ուրիշ կարգի:Բայց դա քննարկվող հարցի ամբողջական պատասխանը չէ: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ հենց Արման Բաբաջանյանին:

Արման Բաբաջանյանն իր լրատվամիջոցներում (1in,am և «Ժողովուրդ» թերթ) ԼՏՊ-ի և նրա գեղի կլուբի ցուցումով ու ֆինանսավորմամբ տարիներ շարունակ խեղաթյուրել է մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի հետ կապված բոլոր պատմությունները և իրականությունը ներկայացրել այնպես, ինչպես այն ձեռնտու էր ԼՏՊ-ին և նրա մերձավոր շրջապատին, այսինքն մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի բուն մեղավորներին ու շահառուներին: Այս կաստայի համար Արման Բաբաջանյանն ուղղակի հայտնագործություն էր: Անհայրենիք այս սրիկան, որ, գտնվելով ԱՄՆ-ում, փաստաթղթեր էր կեղծել զինվորական ծառայությունից խուսափելու համար, գործ տվել հարազատ մոր դեմ, թե նա է կեղծել փաստաթղթերը, ի վերջո Հայաստանում ազատազրկվել է 2006թ, հուլիսի 26-ին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: Հենց այս հանգամանքն էլ, ըստերևույթին, պատճառ է դարձել, որ բանտից դուրս գալուց հետո անուղղելի այս ստահակն իր լրատվամիջոցներով հակաքարոզչություն ծավալի ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: Այսօր էլ 1in.am կայքում ամեն Աստծո օր մի նոր հերյուրանք է հրապարակվում 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդի մասին, որոնցով «Սարգիս Արծրունի» կեղծանունով գրչակը ջանք ու եռանդ չի խնայում սլաքներն այդ նախճիրի կազմակերպիչներից հեռացնելու և այլ կողմ ուղղելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արման Բաբաջանյանը բոլոր առումներով պատրաստ էր ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդման պատճառով սկսված խայտառակությունը քողարկելու, նրա գործում նոր հանցակազմեր ի հայտ բերելու և կալանքն արհեստականորեն երկարաձգելու կեղտոտ խաղի մեջ ներգրավմանը: Այդ նպատակով նախ՝ կազմակերպվեց Հրայր Թովմասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու մեղադրանքով Արման Բաբաջանյանի հաղորդումը, որի շրջանակներում էլ ձերբակալվեց, իսկ հետո նաև կալանավորվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Այս գործը, սակայն, այնքան չոբանավարի էր սարքված, որ մասնագետների կողմից մի քանի ժամվա ընթացքում ջարդուփշուր արվեց և պարզվեց, որ Հրայր Թովմասյանին այս ճանապարհով հեռացնելն ու ՍԴ-ն գրավելը միանգամայն անհեռանկար զբաղմունք է:

Իշխանությունը տապալել էր իր պլան Ա-ն, տապալման է դատապարտված նաև պլան Բ-ն: Ինչ անել: Եվ այստեղ է, որ իշխանությունը ձեռքը գցում է փրփուրներին՝ փորձելով օգտագործել հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցը: Նաիրի Հունանյանը հանկարծ դիմում է գրում վաղաժամկետ ազատման խնդրանքով, իսկ հազիվ մեկ օր անց նրա հետ հանդիպում է Արման Բաբաջանյանը, որն այնուհետև, առանց հանդիպման մանրամասները ներկայացնելու, իր ֆեյսբուքյան էջում հերյուրանքներ է հրապարակում, թե իբր հարցականներ են առաջացել և բոլոր հակահեղափոխական ռևանշիստները պետք է պատասխան տան հոկտեմբերի 27-ի համար: Արման Բաբաջանյանը բացահայտ ստում է, եթե չասենք, որ Նաիրի Հոնանյանը նրան բոլորովին այլ բան է ասել ու հիմա ստիպված են ամեն ինչ անել՝ իսկությունը թաքցնելու համար: Կասկածից վեր է, որ այդ հանդիպումը ձայնագրվել, գուցե նաև տեսագրվել է: Մարդիկ պարտավոր չեն հավատալ Արման Բաբաջանյանի բարբաջանքներին: Ցուցադրեք, ուրեմն, որ բոլորը հասկանան, թե ինչ են խոսել և ինչ է ասել Նաիրի Հունանյանն իրականում:

Ըստ էության Արման Բաբաջանյանը շատ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա, և, եթե վաղը պարզվի, որ հերթական անգամ շահարկվել է հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը և փորձ է արվել հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկել մեր պետության դեմ իրականացված այդ ահաբեկչությունը, Արման Բաբաջանյանին ոչ ոք չի ներելու, ներում չի լինելու նաև Արման Բաբաջանյանի նման լաքեյին գործողության մեջ դնողների համար:
#արման_բաբաջանյան_մարտի1_հոկտեմբեր27_նաիրիհունանյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Էդիկ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով