Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին․ 168.am

168.am-ը գրում է․ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն: Ռուսական պատվիրակության կազմում գտնվող 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնելուց առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին:

Մեր աղբյուրների հաղորդմամբ, ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են և երկար զրույց ունեցել: Բնականաբար, հասկանալի է, որ խոսակցության հիմնական թեման եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իշխանությունների կողմից ծավալվող գործողությունները նրա նկատմամբ, սակայն այլ մանրամասներ մեր աղբյուրներին հայտնի չեն դարձել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով