Հոկտեմբերի 2-ը պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր․ Շարմազանով

Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Մեկ տարի առաջ տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ:

« Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա » շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: Սա ՀՀ Սահմանադրության եւ օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները կկանգնեն օրենքի առաջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ցրվեց, բայց Նիկոլ Փաշինյանի թռիչքաձեւ տնտեսական հեղափոխությունը, խոստացված աննախադեպ ներգաղթը, աղքատության զրոյացումը տեղի չունեցավ:

Մեկ տարի առաջ Փաշինյանը համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա: Այսօր վարչապետին նոր մեղավորներ են պետք՝ խոստումները ջրելու եւ իրեն միամիտ անկեղծությամբ հավատացողների ականջներին լապշա կախելու համար:

Մեղավոր էին իջեւանցիները, սեւազգեստ մայրերը, աղքատությունը գլխում պահած բողոքավորները, չաշխատող , թամբալ ՀՀ քաղաքացի-պողոսները: Իսկ գլխավոր մեղավորը Սահմանադրական դատարանն է, հաջորդը կլինի 4-րդ իշխանությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստելու համար մեծ խելք պետք չի, միամիտներ են պետք:

#Հայյկըհաղթելուէստիհայրբելին

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով