Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. hetq.am

Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական պաշտոնատար անձանց ցածր աշխատավարձի մասին, և որ աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է։ Սակայն աշխատավարձերի բարձրացման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գաղտնի հանձնարարականի վերաբերյալ «Հետք»-ի ստացած տեղեկությունը ստուգելու համար նախ գրավոր հարցմամբ դիմեցինք երեք նախարարությունների։ Ստացանք աշխատողների թվի և աշխատավարձային ֆոնդի վերաբերյալ մայիս-օգոստոս ամիսների տվյալները։ Մի նախարարության դեպքում նույն թվով աշխատակիցների պարագայում աշխատավարձային ֆոնդի էական տարբերություն կար։ Լրացուցիչ հարցում ուղարկեցինք երեք նախարարների՝ հարցնելով, թե նախարարը որքան աշխատավարձ, պարգևատրում և աշխատավարձին հավասարեցրած այլ վճարում է ստացել։

Ներկայացնում ենք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պատասխանը․

«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ՝ hetq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով