Պատգամավոր, որը ահաբեկչի հայտարարություն է տարածում ու ներկայացնում

Ուղիղ 1 տարի առաջ՝ 2018-ի հոկտեմբերի 27-ին պարզվեց, որ
1975թ. ծնված մի տղամարդ, ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է…:

Եվ մենք այդպես էլ չիմացանք, թե ումից էր բողոքում և ի՞նչ էլ պահանջում այդ տղամարդը, ոչ մեկ չտարածեց նրա պահանջները: Կարող՞ է նա ուզում էր Արման Բաբաջանյանին բռնեինք կալանավորեինք կամ «հին» չինովնիկներից մեկին, կամ իր տան վարձը պետք է մուծեինք…:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե կարելի ա «Սասնա ծռեր»-ի կամ մեկ այլ ահաբեկչական խմբավորման հայտարարություն, լրատվամիջոցներով տարածել՝ ի՞նչու այս անձինը չտարածեցին: Ի՞նչի համար են երկակի ստանդարտները:
Դե եկեք բոլոր մարդասպանների, ահաբեկիչների, ավազակների հայտարարությունները լրատվամիջոցներով տարածեք և վստահ եղեք՝ բոլորն իրենց արդարացնող սրտաճմլիկ բաներ կպատմեն, կհուզվեք…:
Ողջ աշխարհով ընդունված է, որ ահաբեկիչների պահանջները, հայտարարությունները, չեն հրապարակվում որևէ տեսակի լրատվամիջոցով, նրանց պահանջները չեն թելադրվում մյուսներին, նրանց քարոզչությունը՝ չի՜ կարելի տարածել:

Իսկ Հայաստանում որոշ ահաբեկիչների հայտարարություններ պարբերաբար տարածվում են:
Այժմ էլ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկված ահաբեկիչների խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի խոսքերն են մեծ թափով, ազատ ու անկաշկանդ տարածվում և այդ ամենի հետևում էլ կանգնած է ոչ ավել և ոչ պակաս՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը:

Պատգամավոր, որը ահաբեկչի հայտարարություն է տարածում ու ներկայացնում…:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրող  Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով