Յուրահատուկ ուղերձ այլախոհներին աներձագից

Օրերս Հայաստանի գլխավոր անեորդի, համատեղությամբ նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կրկին հանդես է եկել մտքի գոհարներով:
Մասնավորապես նա արտաբերել է հետևալ միտքը՝ ՛«Գիտե՞ք, ինչքան շատ ձերբակալություններ լինեն ՀՀԿ-ից եւ նախորդ իշխանություններից, մեր ռեյտինգը կանցնի 100 տոկոսը, սակայն մենք չենք գնում այդ ճանապարհով»: Չանդրադառնալով այն բանին, որ հավանաբար պարոն Հակոբանը դպրոցում լավ չի սովորել և այդ պատճառով չգիտի, որ 100 տոկոսից ավել կարող է լինել միայն բռնապետութան առաջնորդի ռեյտինգը, ուզում եմ պարզել մի քանի հանգամանք:

Նախ եկեք հասկանանք, թե ո՞վ է Հրաչյա Հակոբյանը:

Եթե նա չլիներ Նիկոլ Փաշինանի աներորդին, ապա ո՞վ իրեն առհաաարակ ձայն կտար ԱԺ ընտրություններին: Կամ իրեն ո՞վ էր ճանաչում առհասաարակ նախքան թավշա իրադարձութոունները: Բայց դա էլ մի կողմ դնենք:
Այս պահի դրութամբ Հրաչա Հակոբյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր և որևէ մեկին ձերբակալելու կամ չձերբակալելու վերաբրյալ որոշումներ կայացնելը իր գործառույթը չէ: Այդպիսի որոշումներ ժողովրդավարական և օրենքի գերակայության երկրում կայացնում են իրավապահ մարմինները: Սակայն արի ու տես, որ ՀՀ գլխավոր աներորդին առաջին դեմքի անձնական դերանվան հոգնակի ձևը օգտագործելով հայտարարում է, որ իրենք (հավանաբար նկատի ունենալով իշխող մեծամասնութոունը վարչապետի գլխավորութամբ) կարող են կայացնել այդպիսի որոշումներ, ուղղակի չեն ուզում:
Այսինքն, իրենք ինչ որ մեկին «՛ադալժենի՛» են անո՞ւմ: Թե՞ սա պիտի դիտարկենք որպես յուրահատուկ ուղերձ ալյախոհություն դրսևորողներին:
Ասածս այն է, հարգարժան ՀՀ առաջին աներձագ, որ եթե դուք ձեր այդ կարգավիճակի շնորհիվ պատահմամբ կամ բախտի հեգնանքով հայտնվել եք ՀՀ Ազգային Ժողովում, դա չի նշանակում, որ կարող եք ձեզ իրավունք վերապահել ձեր վրա վերցնելու դատախազութան, ՀՔԾ-ի կամ ԱԱԾ-ի ֆունկցիաները:

                                                                                                                                                            Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով