Մեկնարկեց «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպություն եւ «Լույս» հիմնադրամի կողմից համատեղ նախաձեռնած առաջին դասընթացների շարքը

Հոկտեմբերի 12-ին մեկնարկեց «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպություն եւ «Լույս» հիմնադրամի կողմից համատեղ նախաձեռնած առաջին դասընթացների շարքը, որը վարում էր հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։ Առաջին դասախոսությունը նվիրված էր կեղծ լուրերի դեմ պայքարին, սոցիալական ցանցերում «ֆեյք» էջերին եւ հաշիվներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց խոսքի ազատության սահմաններին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք դասընթացները լինելու են շարունակական, ուստի այս շաբաթ եւս նախատեսվում է դասընթաց՝ նվիրված մեդիա ոլորտի խնդիրներին։

Հ.Գ.Լրագրողներին և այն անձանց, ովքեր ցանկանում են մասնակցել դասընթացին, բայց դեռեւս չեն հասցրել գրանցվել, կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 16-ը`ժամը 16:00։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով