«Հպարտ» քաղաքացիները շարունակում են green card-ի երազանքով ապրել.Վահան Բաբայան

«Հպարտ» քաղաքացիները շարունակում են green card-ի երազանքով ապրել:

Անցյալ տարվա էյֆորիան այնքան մեծ էր,որ մարդիկ սպասում էին նույնիսկ հայրենադարձության,սակայն մեկ տարի անց արդեն նույն այդ մարդիկ ափալ թափալ գնում են green card -վիճակահանության համար թղթեր հանձնելու և անհամբեր սպասելու են ,թե երբ իրենք էլ կստանան այդ բաղձալի լուրը,որ շահել են և կարող են օր առաջ մեկնել ԱՄՆ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում սկվել է կրկին գրին քարտի փաստաթղթերի ընդունումը բազմաթիվ գործող գրասենյակների կողմից և այստեղ պետք է արդարության համար ասել,որ որևէ մեկը չի կարող մեղադրել այն մարդկանց,ովքեր իրենց հույսը այլևս չեն կապում սեփական երկրի հետ և պատրաստվում են լքելով Հայաստանը ապրել և արարել ԱՄՆ-ում:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով