Կառավարության որոշմամբ լուծարվեց 4 գիշերօթիկ և մեկ մանկատուն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց լուծարել մի շարք գիշերօթիկ հաստատությունները: Խոսքը մասնավորապես, «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատության», «Վանաձորի մանկատան» մասին է:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, բայց նախքան ներկայացնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հարցի անվանման առաջին հատվածը «ֆեյք նյուզ»-ի տրամաբանությամբ է շարադրված. «Այսօր նորից մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաթոյանը նշեց, որ սա արվում է խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով: Ըստ այդմ սահմանվում է, որ մինչև 2020 թվականի հունվարի 15-ը պետության կողմից ՀԿ-ներին՝ ծրագրեր պատվիրակելու միջոցով ստեղծվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ:

Նախարարը նշեց, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ այդ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա. «Այս տարի իրականացվել է հաստատություններում խնամվբող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում, որի հիման վրա մշակվել է և շարունակում են մշակվել անհատական ծրագրեր: Բոլոր երեխաները շարունակում են ստանալ պետական աջակցություն: Հաշվի առնելով ծնողների պատրաստվածությունը, նրանց 30 տոկոսն արդեն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում: Խոսքը 16 ընտանիքի մասին , նրանց համար նախատեսվում է իրականացնել մասնագիտական դասընթացներ, տրամադրել անհրաժեշտ գործիքներ տնտեսականմ գործունեություն ծավալելու համար»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, կազմակերպությունների լուծարումից հետո այդ բոլոր միջոցները տրամադրվելու են մարզերում և Երևանում պատվիրակման միջոցով ցերեկային աջակցման կենտրոնների ցանի ընդլայնմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, երեխաների՝ կենսաբանական կամ խնամակալի ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից, բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի, որտեղ ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ հունվարի 1-ից:

Զարուհի Բաթոյանը նկատեց, որ այս որոշումը մշակվել է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու համար, և սա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից: Պարզապես փոխվում է աջակցման ձևը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով