Լորիսապետություն…Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջում գրում է.

-Ինչպես հիշում ենք հայտնի հեռուստանախագծից Լորիսի կերպարը, որի միակ զբաղմունքը հարևանների վրա գործ տալն էր, այսուհետ օրենքի ուժով դարձավ խրախուսելի արարք: Սա ամենևին զարմանալի չէ, քանի որ խեղված է արժեհամակարգը, պատգամավորը գլուխ է գովում, որ իր հաղորդմամբ մարդ է ձերբակալվել…
Սա զարմանալի չէ նաև այն դիտանկյունից, որ իշխանությունները, լավ գիտակցելով, որ աշխատաշուկայում Պողոսների կարիք չկա, իսկ իրենք իշխանության են եկել հենց Պողոսների շնորհիվ և որպիսի չկորցնեն Պողոսների վստահությունը, նրանց համար ապրուստի միջոց են հնարել:
Եթե դու Պողոս ես, ապա պետք է նկարես Պետրոսին, որը մեքենա ունի, և եթե մեքենա ունի ապա հին համակարգի մնացուկ է, ու վաստակես հանապազօրյա հացդ:
Իսկ մեր խեղված արժեհամակարգը և այս օրենքի տրամաբանության լույսի ներքո թշնամացած ընտանիքների վերականգնումը կտևի մոտավորապես այնքան, որքան որ բանտում կլինի Նիկոլը:
Լորիս-Պողոս

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով