Լեհական խմբի համերգի չեղարկումից հետո Արայիկ Հարությունյանը հանդիպել է Տիկնիկային թատրոնի տնօրենին.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանին: Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Առավոտ կանուխ Տիկնիկայինում հյուրընկալվեցի Ռուբեն Բաբայանին: Խոսեցինք վերջին օրերի զարգացումների մասին: Մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի են, և որոշել ենք համատեղ պայքարել նման երևույթների դեմ»:

Հիշեցնենք, որ տիկնիկային թատրոնի դահլիճում պետք է տեղի ունենար լեհական Vader խմբի՝ համերգը, որը  չեղարկվել է: Նախքան այդ մեկնաբանություններ կային, որ սատանիստական խումբ է համերգ տալու թատրոնում: Խմբի համերգի անոնսը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով