«Իշխանությունները ամեն ձև փորձում են ձերբազատվեն Հրայր Թովմասյանից».Արա Վարդանյան

Արա  Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Իշխանությունները ամեն ձև փորձում են ձերբազատվեն Հրայր Թովմասյանից: Նույն իշխանության մեջ շատ քչերն են հասկանում, որ նման բիրտ ու հակաօրինական քայլերով իրենք ի ցույց են դնում մեկ այլ փաստ. իրենք կասկած չունեն, որ Եվրոպական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը միանշանակ ներկայացնելու են կարծիքներ ի օգուտ Նախագահ Քոչարյանի: Եվ ինչքան ավելի մեծ է ճնշումը Հրայր Թովմասյանի վրա, այդքան ակնհայտ է վերը ասվածը:
Դուք ձեզ վառում եք ընկերներ, կողքից շատ խնդալու եք:

Փաստորեն ձեր յուրային իրավաբանները, ինչպես օրինակ ՍԴ չկայացած նախագահ Վահե Գրիգորյանը, ձեզ զեկուցել են, որ Նախագահ Քոչարյանի գործը ջուր է: Իրոք, ուրախ եմ, որ գիտակցված եք անում այս բոլոր հակասահմանադրական քայլերը: Հավատացեք, որ հենց այսպես էլ գիտակցված խմբակային պատասխան եք տալու»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով