«Իշխանությունը հոգեվարքի նշաններ է դրսեւորում».Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամենաանհանգիստ շարժումներն արվում են հոգեվարքի պահին:
Իշխանությունը կարծես այդպիսի նշաններ է դրսևորում: Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը…
Լավ դուք ուրիշ անելիք չունեք՞…
Երբ ամեն գնով փորձում են տապալել ինչ-որ մեկին, ուրեմն երկու առավել հավանական վարկած կա՝ առաջինը, որ նա դարի հանցագործն է, երկրորդը, որ դա պարտադրված ծրագիր է:
Առաջինը՝ դժվար, երկրորդը՝ չգիտեմ…
Հույս ունենանք, որ այս դեպքում նույնպես նպատակն արդարացնում է դրան հասնելու միջոցները…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով