«Ժողովրդի վարչապետը վերջնականապես դուրս է եկել բարոյականության սահմաններից».Արտյոմ Խաչատրյան

Փաշինյն Նիկոլն անցնում է չափուսահմանը

Փաշինյան Նիկոլը կատաղել է՝ ժողովրդի վարչապետը վերջնականապես դուրս է եկել բարոյականության սահմաններից և թռել ստորության ու նենգության օվկիանոս, որտեղից կգնա կամ գերեզման, կամ գաղութ, կամ գժանոց (ուր էլ գնա, Գ տառից հեռու չի լինի): Այսօր ժողովրդի վարչապետը ԿԳԲ-ից մարդ է ուղարկել Հրայր Թովմասյանի հիվանդ հոր տուն (!!!): Ազգային անվտանգության օպերատիվ աշխատակիցները հետաքրքրվել են, թե ինչ միջոցներով է 75 տարեկան մարդը տան տանիքը վերանորոգել: Չափումներ են արել տանիքում, մի խոսքով, կատարել են ազգային անվտանգությունն ապահովող գործողություններ: Հարցաքննության են կանչեր նաև Թովմասյանի աղջիկներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռ երբեք Հայաստանում նման ստորություն ոչ մի իշխանություն թույլ չի տվել՝ մարդուն աշխատանքից հանելու համար հոր տան տանիքը չափուձև չեն արել, անչափահաս դուստրերին հարցաքննության չեն կանչել: Իհարկե, այս ամենը կանցնի, բայց նաև լավ հետևանք կունենա: Անձամբ ես ամեն ինչ կանեմ, որ Փաշինյան Նիկոլից ազատվելուց հետո ԱԱԾ-ն զբաղվի նրա կնգա ու աղջկա ողջ գարդերոբով, մանրակրկիթ հետազոտի, որ զգեստն ինչ արժե ու ինչ գումարով է ձեռք բերվել, կամ որ համբալն է վճարել: ԱԱԾ-ն պարտադիր կգնա Իջևան Փաշինյան Նիկոլի հոր տանիքը կստուգի, կարող է և պարզի, որ Ծառուկյանն է անվճար ցեմենտ ուղարկել, ո՞վ գիտի, իսկ դա արդեն կոռուպցիա է: Եվ այդ դեպքում Սորոսի ու մյուս բոզերի վաստակներին թույլ չենք տա վայնասուն դնել ու դա համարել ռեպրեսիա: Դա ռեպրեսիա չի լինի, կլինի Փաշինյան Նիկոլի նախադեպի կրկնություն: Եթե ԱԱԾ-ն բանուգործը թողած ընկել է Թովմասյան Վարդանի տանիքի հետևից, ապա նույն ԱԱԾ-ն անպայման պիտի զբաղվի Փաշինյան Նիկոլի հոր տնով, մանավանդ որ կասկածներ կան, որ այնտեղ ավելի շատ զննելու բան կլինի: Քանզի Հրայր Թովմասյանն ընդամենը զավթել է, ըստ պաշտոնական ու բաբաջանյան արմանի վարկածի, ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնը, այնինչ Փաշինյան Նիկոլը՝ Հայաստանի Հանրապետությունն ամբողջովին:

Մի խոսքով, Փաշինյան Նիկոլն իր ձեռքով քանդում է իր տունը, դեռ չի գիտակցում, թե ինչ է բերում իր ու իր երեխաների գլխին, որոնք վաղը հարկադրված կհրաժարվեն նրանից, ի վիճակի չէ հասկանալ, թե ինչ աստիճանի է տրամադրել նորմալ մարդկանց իր ու իր ընտանիքի դեմ: Եվ երբ այս ամենը հասավ պայթյունի, հասկանալն արդեն ուշ կլինի, իսկ ամերիկյան դեսպանը որ 12 առաքյալի հետ գա, էլ Փաշինյան Նիկոլին ու Հակոբյան Աննային փրկել չի լինի:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով