«Թող անիծվեն պատերազմ հրահրողները և անմեղ կյանքեր խլողները».Նունե Ներսիսյան

Թող անիծվեն պատերազմ հրահրողները և անմեղ կյանքեր խլողները։

Այս վերջին օրերին աշխարհում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում ՝ Սիրիայի պատերազմը , որոշ պողոսներ հարց են տալիս թԷ ինչ՞ կապ ունի Սիրիայի հյուսիս-արևելքը մեզ հետ ։ Տարածաշրջանում պատերազմ է, իսկ փողոց փակած պողոսները հրճվանքով խոսում են իշխանության վարած «հիանալի» արտաքին քաղաքականությունից ։ Ալիևին , համարեցինք կիրթ մարդ, որը քնած հային սպանող Սաֆարովին հերոսի կոչում տվեց ։ Արցախի հերոսներին մերժեցինք , կալանավորեցինք , ազգին բաժանեցինք սևերի ու սպիտակների։ Այն ինչ մենք պետք է կառուցեինք հզոր Հայաստան , այնքան հզոր , որ նույնիսկ վախենային նայել մեր կողմ ։ Թուրքը միշտ նույն արյունախում տականքն է ։ Պետք է հստակ հասկանալ , որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում հանդիսանալ միանձնյա վերահսկող ուժ ։ Հայաստանի ներկայիս իշխանության բացակա մոտեցումը Միջին Արևելքի երկրներում բնակվող մեր հայրենակիցների հանդեպ շատ մտահոգիչ է ։ Կանխարգելիչ ոչ մի քայլ չի արվել, առաջին հարձակումից հետո նոր միայն դատապարտող պոպուլիստական խոսքեր են հնչում ։ Այսօր անօթևան երեխաների տեղափոխման , կացության , առողջության մասին մտածելու փոխարեն ուրախանում ենք Գյումրիում երեխաներին թանգարան բերելով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, հատկանշական է, որ Էրդողանի գործողությունները Սիրիայում պաշտպանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ դա նշանակում է, որ պատերազմի հրձիգ լինելու հարցում Թուրքիան մենակ չէ, և դա էլ իր հերթին հերթական վտանգն է ծնում Արցախի համար: Ադրբեջանը հենց մի այդպիսի խառնաշփոթի է սպասում, որպեսզի վերսկսի ռազմական գործողությունները Արցախում: Եվ դա չհասկանալու համար պետք է լինել կամ կենցաղային պողոս, կամ քաղաքական թրաշամանուկ:

Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ  Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով