Էլ «սրտի» դատավոր չէ. բեկում է առաջացել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունը համառորեն եւ առանց ձեւականությունների ուզում է ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու նպատակին հասնելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում: Ու եթե նախկինում բոլորը մտածում էին, որ ՍԴ նախագահի պաշտոնում վերջինիս փոխարինելու է Վահե Գրիգորյանը, այժմ կարծես այս հարցում բեկում է առաջացել:

Եթե բոլորովին վերջերս նրա «լուսապայծառ» կերպարը թվում էր խորհրդարանական մեծամասնությանը, նրան համարում էին իրավաբանության սկիզբն ու վերջը, այսօր Վահե Գրիգորյանի եւ իմքայլականների արանքով սեւ կատու է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Գրիգորյանի երազանքը խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ իրագործել, նա վրդովվեց եւ վաստակեց իրեն երկրպագողների «թուքումուրը»:

ՍԴ դատավորի աշխատավարձը ստացող ու մեկ օր Սահմանադրական դատարան ոտք չդրած Վահե Գրիգորյանն աշխատանքի չներկայանալու իրողությունը բացատրել է հետեւյալ կերպ.

«ՍԴ չկա, ՍԴ-ն լեգիտիմ կառույց չէ»:

Հարց է ծագում` իսկ ընտրվելու ժամանակ իրավաբան Գրիգորյանը չգիտե՞ր, թե ուր է գնում, թե՞ մտածում էր, որ հենց ոտք դրեց ՍԴ, միանգամից «կարգվելու» է ՍԴ նախագահ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կամ իրավական այսպիսի «հնարքներով» ՍԴ աթոռին ձգտող Վահե Գրիգորյանը չի՞ մտածում, որ մի օր էլ իրեն են համարելու ՍԴ-ն «զոռով» սեփականաշնորհած «բուդկայի» նախագահ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով